Գրադարան

Աճման ցավեր. ինքնօգնություն

Աճման ցավեր. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Որոշ տնային միջոցներ կարող են թեթևացնել ձեր երեխայի ոտքերի հետ կապված գանգատներն ու անհարմարավետությունը:

  • Մերսեք (տրորեք) ձեր երեխայի ոտքերը. երեխաների ոտքերի մկանացավերը հաճախ մեղմանում են թույլ մերսման շնորհիվ: Մյուսներն իրենց ավելի լավ են զգում, երբ իրենց պահում են ձեռքերի վրա կամ գրկում են:
  • Օգտագործեք տաք ջեռակ. տեղային ջերմությունը կարող է օգնել ցավոտ մկանների հանգստացմանը: Օգտագործեք տաքացնող բարձիկ քնելուց առաջ կամ երբ ձեր երեխան բողոքում է ոտքերի ցավից: Հեռացրեք ջեռակը, երբ ձեր երեխան քնի: Քնելուց առաջ տաք լոգանքը նույնպես կարող է օգնել:
  • Փորձեք մանկական ցավազրկող միջոց. առաջարկեք ձեր երեխային Իբուպրոֆեն (Ադվիլ, Մանկական Մոտրին և այլն) կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Խուսափեք Ասպիրինից՝ Ռեյեի համախտանիշի վտանգի պատճառով, որը հազվադեպ հանդիպող, սակայն ծանր վիճակ է, որը կապված է երեխաներին Ասպիրին տալու հետ:
  • Ձգող վարժանքներ. օրվա ընթացքում ոտքերի մկանները ձգելը կարող է օգնել կանխելու գիշերային ցավը: Հարցրեք ձեր բժշկին, թե ձեր երեխային ինչ վարժանքներ կարող են օգնել:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2023 վերանայվել է՝ 25-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով