Մրճանման մատները կարող են կապված լինել մի քանի պատճառների հետ:
- Որոշակի տեսակի կոշիկներ. բարձրակրունկ կամ ոտքի մատները կիպ գրկող կոշիկները կարող են ճնշում գործադրել ոտքի մատների վրա՝ խախտելով դրանց բնական դիրքը: Ժամանակի ընթացքում ոտքի մատները կարող են ծռված կամ կորացած մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք առանց կոշիկ եք:
- Վնասվածք. սալջարդի ենթարկված, ճմլված կամ կոտրված մատն ավելի հավանական է, որ ձևախախտվի:
- Ոտքի մատների մկանների անհավասարակշռություն․ եթե այդ մկանները հավասարակշռված չեն, կարող են ճնշում գործադրել ջլերի և հոդերի վրա: Այսպիսի անհավասարակշռությունը կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել մատների ծռվածության:
Ռիսկի գործոններ
Մրճանման մատների ռիսկը մեծացնող ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Սեռ․ կանանց մոտ մրճանման ոտքի մատների զարգացման հավանականությունն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:
- Որոշակի հիվանդություններ․ հոդաբորբը (արթրիտ) և շաքարային դիաբետը կարող են մեծացնել ոտնաթաթի հետ կապված խնդիրների ռիսկը: Գեները նույնպես կարող են դեր խաղալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024