Հարմարավետ կոշիկները կարող են կանխել ոտնաթաթերի, կրունկների և կոճերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ:
Ահա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել կոշիկ գնելիս:
- Ոտքի մատների համար բավարար տարածք. խուսափեք սրածայր կոշիկներից։ Ծայրահեղ դեպքում հագեք դրանք առիթից առիթ:
- Ցածր կրունկներ. բարձրակրունկ կոշիկներից խուսափելը կօգնի ոտքի մատների և մեջքի հետ կապված խնդիրների կանխարգելմանը:
- Կոշիկներ, որոնք կարգավորվում են. թելերով կամ ժապավեններով կոշիկներն ավելի ընդարձակ են և ավելի հեշտ է ոտնաթաթին հարմարեցնել:
Այս լրացուցիչ խորհուրդները կարող են օգնել ճիշտ կոշիկ ընտրելիս:
- Կոշիկ գնեք օրվա ավարտին․ օրվա ընթացքում ոտքերն այտուցվում են:
- Ստուգեք կոշիկի չափսը․ կոշիկի չափսը, հատկապես լայնությունը, կարող է փոխվել տարիքի հետ: Չափեք ձեր երկու ոտնաթաթերը և գնեք քիչ ավելի մեծ կոշիկներ:
- Գնեք այն կոշիկը, որը փորձել և համոզվել եք, որ հարմարավետ է․ մինչև գնում կատարելը համոզվեք, որ կոշիկը հարմարավետ է երկու ոտքերի համար: Կոշիկի վերանորոգման կետերում կոշիկի նեղ մասերը կարող են լայնացվել, սակայն ավելի լավ է դրանք գնել ըստ ձեր ճիշտ չափսի:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024