Մրճանման մատները ոտնաթաթի խնդիր է, որն առաջացնում է ոտքի մեկ կամ մի քանի մատների դեպի վեր ծռվածություն:
Ոտնաթաթին լավ չհարմարեցված կոշիկը կարող է առաջացնել ոտքի մատների այսպիսի ձևախախտում: Այլ պատճառներից են ոտնաթաթի վնասվածքները և որոշ հիվանդություններ, ինչպիսին է շաքարային դիաբետը: Հաճախ պատճառը անհայտ է:
Ամերիկյան գրականության մեջ տարբերում են այս խնդրի երկու տեսակ։ Առաջին դեպքում առկա է ոտքի մատների միջին հոդի շրջանի անսովոր ծռվածություն (hammer toe): Երկրորդ դեպքում ծռված է ոտքի մատի եղունգին ամենամոտ գտնվող հոդը (mallet toe): Երկուսն էլ սովորաբար հանդիպում են ոտքի երկրորդ, երրորդ և չորրորդ մատների վրա:
Կոշիկները փոխելը, կոշիկի ներդիրներ և այլ հարմարանքներ օգտագործելը կարող են թեթևացնել մրճանման մատների շրջանի ցավն ու ճնշումը: Վիրահատությունը կարող է շտկել վիճակը և նվազեցնել ոտքի մատի ձևախախտումը, եթե այս և մյուս ոչ վիրահատական միջոցները չեն օգնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024