Գրադարան
Գլխի ոջիլ. կանխարգելում

1 րոպե
Մսուր-մանկապարտեզներում կամ երեխաների խնամքի հաստատություններում և դպրոցներում երեխաների շրջանում ոջիլների տարածումը դժվար է կանխել, քանի որ շատ սերտ շփումներ կան:
Անձնական իրերից անուղղակի տարածման հավանականությունը չնչին է։ Այնուամենայնիվ, գլխի ոջիլների տարածումը կանխելու համար կարող եք ձեր երեխային ասել, որ՝
- կախի հագուստն այլ մանկական հագուստից առանձին կեռիկի վրա
- խուսափի սանրերի, խոզանակների, գլխարկների կամ շարֆերի համատեղ օգտագործումից
- խուսափի մահճակալների, բազմոցների կամ բարձերի վրա պառկելուց, որոնք շփվել են գլխի ոջիլ ունեցող մարդու հետ:
Պետք չէ խուսափել սպորտի և հեծանիվ վարելու համար պաշտպանիչ գլխարկներից, երբ դա անհրաժեշտ է:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2023 վերանայվել է՝ 03-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: