10-ից 12 ամսական երեխայի զարգացման հիմնական փուլերը ներառում են սողալը և ձեռք-ակնային կորդինացիայի բարելավումը:
Այս տարիքի երեխաները մշտապես շարժման մեջ են: Նրանք կարծեք ուրիշ ոչ մի բան չեն սիրում, քան անընդհատ գդալը մանկական աթոռից ցած գցելը: Ու եթե չեք ասում «ոչ, մի՛ արա», հավանական է, որ դուք դա բազմիցս կրկնել եք վերջին մի քանի ժամվա ընթացքում: Բարի գալուստ 10-ից 12 ամսական երեխայի հետ կյանք: Այս տարիքում նորածնի զարգացումը արագ է ընթանում:
Ի՞նչ ակնկալել
10-ից մինչև 12 ամսական հասակում ձեր երեխայի մոտ դժվար կլինի չնկատել հետևյալ հմտությունները:
- Improved motor skills. Most babies this age can sit without help and pull themselves to a standing position. Creeping, crawling and walking while holding onto furniture will eventually lead to walking without support. By 12 months, many babies might take their first steps without support.
- Բարելավված շարժիչ (մոտոր) հմտություններ. այս տարիքի նորածինների մեծ մասը կարող է նստել առանց օգնության և ինչ-որ բանից բռնվելով և իրանն առաջ քաշելով կանգնել ոտքերի վրա: Կահույքից բռնված քայլելը, անընդհատ սողեսող առաջ շարժվելը և այլ շարժողական գործունեությունն ի վերջո կհանգեցնեն այն երանելի պահին, երբ ձեր բալիկն առանց օգնության կանի իր առաջին քայլերը՝ սովորաբար, 12 ամսականում:
- Ավելի լավ ձեռք-ակնային կորդինացիա. այս տարիքի նորածինների մեծ մասը կարող է ինքնուրույն սնունդ ուտել՝ բռնելով ուտելիքը բթամատի և ցուցամատի միջև: Նրանք նաև կարող են արդեն գդալ օգտագործել: Ձեր երեխան կարող է հաճույք ստանալ խաղալիքներն խառնելով և դրանց մեջից իր նախընտրելի խաղալիքն առանձնացնելով, դրանք տարայի մեջ դնելով և դուրս հանելով և այլն:
- Զարգացող լեզու. այս տարիքի երեխաների մեծ մասն արձագանքում է պարզ բանավոր խնդրանքներին: Ձեր երեխան կարող է հմուտ լինել ժեստերի մեջ, ինչպիսիք են գլուխով «ոչ» անելը կամ ձեռքով «ցտեսություն» անելը: Ակնկալեք, որ ձեր երեխայի թոթովանքը նոր երանգ կստանա և կվերածվի այնպիսի բառերի, ինչպիսիք են «պապա» և «մամա»: Դուք նաև կարող եք լսել որոշակի բացականչություններ, ինչպիսին է «ուհ-օհ»-ը:
- Նոր ճանաչողական (կոգնիտիվ) հմտություններ. երեխայի հասկանալը, որ առարկաները գոյություն ունեն, նույնիսկ երբ դրանք թաքնված են կամ իրենց տեսադաշտում չեն, հավանաբար կբարելավվի: Սա կոչվում է օբյեկտի մշտականություն: Այս տարիքի երեխաները հեշտությամբ կարող են գտնել թաքնված առարկաները: Թեև ձեր բալիկը կարող է լաց լինել, երբ դուրս եք գալիս սենյակից, հավանաբար, կսկսի հասկանալ, որ դուք դեռ կաք նույնիսկ այն ժամանակ, երբ տեսադաշտից դուրս եք: Դուք կարող եք նկատել, որ ձեր երեխան նմանակում է ձեզ՝ սեղմելով հեռակառավարման կոճակները կամ «խոսելով» հեռախոսով:
Ինչպե՞ս նպաստել ձեր նորածնի զարգացմանը
Այս տարիքի երեխաների մեծամասնության համար նրանց հետաքրքրասիրությունն աճում է, և ձեր երեխան կարող է ավելի արագ շարժվել, քան նախկինում: Հետաքրքիր և անվտանգ միջավայրը կարող է օգնել այս տարիքի երեխաներին, որ շարունակեն ամեն վայրկյան նոր բան սովորել:
- Create an exploration-safe environment. Move anything out of reach that could be poisonous, pose a choking hazard or break into small pieces. Cover electrical outlets and use stairway gates. Gates between rooms can help keep your fast-moving baby in safe areas too. Install child locks on doors and cabinets. If you have furniture with sharp edges, pad the corners or remove it from areas where your baby plays. The same goes for lightweight objects your baby might use to pull up to a standing position, such as plant stands and small tables. Anchor bookcases, televisions and their stands to the wall.
- Ստեղծեք պրպտումների և փնտրտուքների համար անվտանգ միջավայր. հեռացրեք հասանելի վայրերից ցանկացած բան, որը կարող է թունավոր լինել, խեղդելու վտանգ ներկայացնել կամ կոտրվել-բաժանվել փոքր մասերի: Տեղափոխեք այն ամենը, ինչը կարող է թունավոր լինել, խեղդելու վտանգ ներկայացնել կամ կոտրվել-բաժանվել փոքր մասերի: Ծածկեք էլեկտրական վարդակները և օգտագործեք աստիճանների դարպասներ: Սենյակների միջև տեղադրված փափուկ արգելքները նույնպես կարող են օգնել, որ ձեր արագ շարժվող բալիկը մնա սենյակի տարածքում: Եթե ունեք սուր եզրերով կահույք, ծածկեք անկյունները կամ հեռացրեք դրանք այն վայրերից, որտեղ ձեր երեխան խաղում է: Նույնը վերաբերում է Նույնը վերաբերում է հեշտ շարժվող առարկաներին, որոնք ձեր երեխան կարող է օգտագործել կանգնած դիրքի անցնելու համար, ինչպիսիք են ծաղկամանները, փոքր սեղանները, հատակի լամպերը և այլն: Գրապահարանները, հեռուստացույցները և դրանց տակդիրները ամրացրեք պատին:
- Նստեք և կարդացեք. ամեն օր ժամանակ հատկացրեք կարդալու համար, նույնիսկ եթե ունեք ընդամենը մի քանի րոպե ժամանակ: Դարձրեք ընթերցանությունն ավելի հետաքրքիր դեմքի արտահայտություններով, ձայնային էֆեկտներով և տարբեր կերպարների ձայներով: Պահեք գրքերը հեշտ հասանելի վայրում, որ ձեր երեխան կարողանա ուսումնասիրել դրանք, երբ դրա ցանկությունն ունենա:
- Շարունակեք ձեր բալիկի հետ երկխոսությունները. խոսեք ձեր երեխայի հետ, երբ կարող եք, և ձեր երեխային հնարավորություն տվեք պատասխանել: Օգտագործելով մեծահասակների խոսքը, այլ ոչ թե մանկական թոթովանքը, ձեր երեխային սովորեցնում է ճիշտ ընդօրինակել բառերը: Եվ այն բոլոր լեզուների օգտագործումը, որոնք ձեր ընտանիքում ընդունված են, օգնում է ձեր բալիկին, որ միաժամանակ սովորի դրանք:
- Գծեք սահմաններ. երեխաները ճշտի կամ սխալի զգացում չունեն: Գովաբանեք ձեր երեխային լավ ընտրությունների համար: Միևնույն ժամանակ, հեռու պահեք նրան վտանգավոր իրավիճակներից: Օգտագործեք հանգիստ «ոչ»-ը, եթե ձեր երեխան վնասում է ուրիշներին: Հանգիստ բացատրեք, թե ինչու այդ գործողությունը ճիշտ չէ, և այնուհետև վերաուղղեք ձեր երեխայի ուշադրությունն այլ բանի վրա:
Երբ ինչ-որ բան այն չէ
Ձեր բալիկը կարող է ժամանակից շուտ հասնել զարգացման որոշ նշակետերի կամ մի փոքր հետ մնալ մյուսներից: Սա սովորական բան է: Այնուամենայնիվ, լավ գաղափար է իմանալ հնարավոր խնդրի նշանների կամ ախտանիշների մասին:
Խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե մտահոգված եք նրա զարգացմամբ կամ մինչև 12-րդ ամսվա վերջ ձեր երեխան՝
- Does not crawl or consistently drags one side of the body while crawling.
- չի սողում կամ հետևողականորեն քաշում է մարմնի միայն մի կողմը՝ սողալու ժամանակ
- առանց օգնության կանգնել չի կարողանում
- չի օգտագործում ժեստերը՝ ձեռքով «ցտեսություն» անելը կամ գլխով «այո» կամ «ոչ» ասելը
- չի թոթովում և չի փորձում այնպիսի բառեր, ինչպիսիք են «մաման» կամ «պապան»:
- չի որոնում առարկաներ, որոնք իր ներկայությամբ թաքցվում են
- մատնացույց չի առարկաները կամ նկարները:
Վստահեք ձեր բնազդներին: Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան շուտ հնարավոր կլինի այն բուժել: Այնուհետև դուք կարող եք ձեր հայացքն ուղղել առջևում սպասվող կարևոր իրադարձությունների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024