Ձեզ կարող է զարմացնել, թե որքան արագ է ձեր մանկիկը նոր հմտություններ ձեռք բերում: 7-ից 9 ամսական երեխայի զարգացման հիմնական տարրերն են նստելը, կանգնելը և ծիծաղելը:
Նորածնի ավելի շարժուն և հետաքրքրասեր դառնալուն պես նրա զարգացումն էլ ավելի մեծ թափ է հավաքում և կարծես ամեն օր նոր բան է սովորում: Տեղեկացեք ձեր երեխայի զարգացման այս փուլի հիմնական առանձնահատկությունների հետ և իմացեք, թե ինչ կարող եք անել նրա աճը խթանելու համար:
Ի՞նչ ակնկալել
Յուրաքանչյուր նորածին աճում և զարգանում է իր սեփական ձևով: Սակայն, ընդհանուր առմամբ, 7-ից մինչև 9 ամսական հասակում ձեր բալիկը հավանաբար կդրսևորվի հետևյալ նոր հմտությունները:
- Շարժիչ (մոտոր) հմտությունների զարգացում. այս տարիքում նորածինների մեծամասնությունը կարող է նույնիսկ քնած ժամանակ գլորվել երկու ուղղությամբ: Երեխաների մեծ մասը նաև կարող է ինքնուրույն նստել, մինչդեռ մյուսները մի փոքր աջակցության կարիք ունեն: Դուք կարող եք նկատել, որ ձեր բալիկը սկսում է սողալ, ետ ու առաջ շարժվել կամ նույնիսկ սողալ սենյակով մեկ: Այս տարիքի որոշ երեխաներ կարող են փորձել բռնվելով և մարմինն առաջ քաշելով անցնել կանգնած դիրքի: Շուտով ձեր երեխան կկարողնա որոշ քայլեր անել՝ բռնվելով բազմոցի կամ ցածր սեղանի ծայրից:
- Բարելավված ձեռք-ակնային կորդինացիա. այս տարիքի երեխաների մեծամասնությունը կարողանում է առարկաները տեղափոխել մի ձեռքից մյուսը կամ անմիջապես մոտեցնել բերանին: Ձեռքերի կտրուկ շարժումներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն ավելի նուրբ ու ճկուն շարժումներին, օրինակ՝ միայն բթամատով և ցուցամատով առարկաներ վերցնելը: Այս հմտությունները կօգնեն ձեր երեխային, որ բռնի գդալը կամ փափուկ սնունդը:
- Զարգացող հաղորդակցություն. նորածինները հաղորդակցվում են ձայների, ժեստերի և դեմքի արտահայտությունների միջոցով: Դուք հավանաբար կլսեք շատ ծիծաղ կամ այլ մանկական ձայներ: Որոշ նորածիններ կարող են կրկնել իրենց լսած հնչյունները, ինչպես նաև «բարկացած» կամ ուրախության ճիչ արձակել: Ձեր բալիկի թոթովանքն, ամենայն հավանականությամբ, կազմված կլինի հնչյունների շղթաներից, ինչպիսիք են «բա-բա-բա»: Նա նույնիսկ կարող է նույնիսկ երբեմն արտաբերել «մամա» կամ «պապա» արտահայտությունները:
- Արտասովոր անհանգստություն. այս տարիքի բազմաթիվ երեխաներ զգուշանում են օտարներից: Ձեր երեխան կարող է դիմադրել ձեզնից բացի որևէ մեկի հետ մնալուն: Եթե ձեր բալիկն իրար է խառնվում, երբ հեռանում եք, նոր խաղալիքի կամ իրադարձության պատճառած դրական հուզմունքը կարող է շեղել նրա ուշադրությունը: Հավանաբար, նա կդադարի լաց լինել, երբ նրա տեսադաշտից անհետանաք:
- Ատամների ծկթում. այս ընթացքում նորածինների ատամները սկսում են ծկթալ, թեև բուն ատամները կարող են նաև ավելի ուշ հայտնվել: Դուք կարող եք նկատել, որ ձեր բալիկը սովորականից ավելի է թքոտում և ծամում է գրեթե ցանկացած բան: Փորձեք նրբորեն քսել նրա լնդերը ձեր մատներից մեկով կամ առաջարկեք ռետինե ատամի օղակ: Խուսափեք ատամների գելերից կամ այլ դեղամիջոցներից: Երբ ձեր բալիկի առաջին ատամները տեսանելի դառնան, դրանք մաքրելու համար օգտագործեք փափուկ մազիկներով ատամի խոզանակ: Քանի դեռ ձեր երեխան չի սովորել թքել, մոտավորապես 3 տարեկանում օգտագործեք ֆտոր պարունակվող ատամի մածուկ՝ բրնձի հատիկի չափից ոչ ավելի:
Ինչպե՞ս նպաստել ձեր նորածնի զարգացմանը
Ցանկացած տարիքի նորածնի համար ուսուցումը և խաղն անբաժանելի են: Ձեր երեխայի հետաքրքրությունները և ընդհանուր զարգացումը խթանելու համար փորձեք հետևյալ խորհուրդները:
- Ստեղծեք պրպտելու համար անվտանգ միջավայր. ձեր բալիկի հասանելիության սահմաններում պահեք միայն անվտանգ առարկաներ: Տեղափոխեք այն ամենը, ինչը կարող է թունավոր լինել, խեղդելու վտանգ ներկայացնել կամ կոտրվել-բաժանվել փոքր մասերի: Ծածկեք էլեկտրական վարդակները և օգտագործեք աստիճանների դարպասներ: Սենյակների միջև տեղադրված փափուկ արգելքները նույնպես կարող են օգնել, որ ձեր արագ շարժվող բալիկը մնա սենյակի տարածքում: Շերտավարագույրների կամ վարագույրների լարերն ու թելերը հարմարեցրեք անհասանելի վայրում: Տեղադրեք մանկական կողպեքներ դռների և պահարանների վրա: Եթե ունեք սուր եզրերով կահույք, հեռացրեք այն բոլոր այն սենյակներից կամ տարածքներից, որտեղ ձեր բալիկը խաղում է: Նույնը վերաբերում է հեշտ շարժվող առարկաներին, որոնք ձեր երեխան կարող է օգտագործել կանգնած դիրքի անցնելու համար, ինչպիսիք են ծաղկամանները, փոքր սեղանները, հատակի լամպերը և այլն: Գրապահարանները, հեռուստացույցները և դրանց տակդիրները ամրացրեք պատին:
- Շարունակեք զրուցել. դուք հավանաբար մշտապես խոսում եք ձեր բալիկի հետ: Շարունակեք նույն ձեւով: Նկարագրեք, թե ինչ եք անում և ժամանակ տվեք երեխային, որ արձագանքի: Ինչ-որ բան ասելուց հետո սպասեք, որ երեխան կրկնի հնչյունները: Երգեք պարզ երգեր. Տվեք ձեր երեխային այնպիսի հարցեր, որոնք ակնկալում են ավելի քան այո կամ ոչ պատասխանները: Հնարավոր է, որ չկարողանաք ձեր բալիկի թոթովանքից բառեր հասկանալ, բայց դա կապ չունի՝ շարունակեք նրա հետ մշտապես շփվել:
- Սովորեցրեք պատճառն ու հետևանքը. սեղմեք երաժշտական խաղալիքի կոճակը և պարեք մեղեդու տակ: Բացեք խաղալիք-գոմի դուռը և լսեք, թե ինչպես է կովն ասում «մուու...»: Օգնեք ձեր երեխային անել նույնը: Նրա ինքնավստահությունը կմեծանա, երբ սկսի գիտակցել, թե ինչպես հաջողությամբ անել ինչ-որ բան:
- Ժամանակ հատկացրեք խաղալու համար. դարձրեք երեխայի հետ խաղերը քիչ ավելի բարդ և մտածել պահանջող: Տեղադրեք բարձեր գորգապատ հատակի վրա և խրախուսեք ձեր երեխային, որ սողա կամ գլորվի դրանց վրայով: Շարեք անվտանգ բլոկներ և խրախուսեք նրան, որ հարվածի ու վայր գցի դրան: Լոգանքի ժամանակ տվեք նրան մանկական դույլիկներ և պլաստմասե պարագաներ՝ լցնելու և խառնելու համար:
- Մի՛ մոռացեք գրքերի մասին. ամեն օր ժամանակ հատկացրեք կարդալու համար, նույնիսկ եթե ունեք ընդամենը մի քանի րոպե ժամանակ: Բարձրաձայն կարդալը ձեր երեխայի լեզվական զարգացումը խթանելու ամենապարզ միջոցներից մեկն է: Դարձրեք այն ավելի հետաքրքիր դեմքի արտահայտություններով, ձայնային էֆեկտներով և տարբեր կերպարների ձայներով: Պահեք գրքերը հեշտ հասանելի վայրում, որ ձեր երեխան կարողանա ուսումնասիրել դրանք, երբ դրա ցանկությունն ունենա:
Երբ ինչ-որ բան այն չէ
Ձեր բալիկը կարող է ժամանակից շուտ հասնել զարգացման որոշ նշակետերի կամ մի փոքր հետ մնալ մյուսներից: Սա սովորական բան է: Այնուամենայնիվ, լավ գաղափար է իմանալ հնարավոր խնդրի նշանների կամ ախտանիշների մասին:
Խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե մտահոգված եք նրա զարգացմամբ կամ մինչև 9-րդ ամսվա վերջ ձեր երեխան՝
- չի հաստատում տեսողական կապ կամ չի արձագանքում իր անվանը
- չի սովորում այնպիսի ժեստեր, ինչպիսին է ձեռքը թափահարելով ցտեսություն անելը
- չի փնտրում այն առարկաները, որոնք թաքցնում եք խաղերի ժամանակ
- ինքնուրույն չի սողում կամ նստում
- մարմնի մի կողմն օգտագործում է ավելի շատ, քան մյուսը:
Վստահեք ձեր բնազդներին: Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան շուտ հնարավոր կլինի այն բուժել: Այնուհետև դուք կարող եք ձեր հայացքն ուղղել առջևում սպասվող կարևոր իրադարձությունների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024