Ոտքի ներաճող եղունգների պատճառները ներառում են հետևյալը՝
- նեղ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք սեղմում են ոտքի մատները
- ոտքի եղունգների խիստ կարճ կամ ոչ ուղիղ կտրում
- ոտքի եղունգի վնասվածք, որը ձևափոխում է եղունգի թիթեղը (պլաստինա)
- խիստ ծռված (դեֆորմացված) ոտքի մատներ
- եղունգի վարակներ, օրինակ՝ սնկախտ (оնիխոմիկոզ)
- ընդհանուր բնույթի որոշ հիվանդություններ և վիճակներ:
Ռիսկի գործոններ
Ներաճող ոտքի եղունգների ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը՝
- դեռահաս տարիք, երբ ոտնաթաթերը հակված են ավելի շատ քրտնելու, ինչը փափկացնում է եղունգը և մաշկը
- եղունգների խնամքի սովորություններ ունենալը, որոնք նպաստում են մաշկի մեջ եղունգների ներաճին, օրինակ՝ եղունգները չափազանց կարճ կտրելը կամ անկյունները կլորացնելը
- սեփական եղունգների խնամքով զբաղվելու ունակության թուլացում
- այնպիսի կոշիկներ հանգնելը, որոնք սեղմում են մատները
- այնպիսի գործունեությանը մասնակցելը, որոնք մեծացնում են ոտքի մատների վնասման հավանականությունը, ինչպիսիք են վազքը կամ ոտքով հարվածելը
- այնպիսի հիվանդություն ունենալը, որն առաջացնում է ոտնաթաթի արյան հոսքի թուլացում, ինչպիսին է շաքարային դիաբետը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024