Ոտքի եղունգների ներաճի կանխարգելմանը կարող են օգնել հետևյալ քայլերը:
- Կտրեք ձեր ոտքի եղունգները ուղիղ․ մի՛ կորացրեք ձեր եղունգները, որ դրանք համապատասխանեն ձեր մատի առջևի եզրին՝ օգտագործելով ուղիղ, այլ ոչ թե կլորացած սայրերով մկրատներ: Եթե պեդիկյուր եք անում, խնդրեք, որ ձեր եղունգները կտրվեն ուղիղ: Եթե ունեք մի հիվանդություն, որը հանգեցնում է ոտնաթաթի արյան հոսքի վատթարացման, և դուք չեք կարող կտրել ձեր եղունգները, պարբերաբար այցելեք պոդիատրիստի՝ ձեր եղունգները կտրելու համար:
- Պահեք ձեր ոտքի եղունգները չափավոր երկարությամբ․ կտրեք ոտքի եղունգներն այնպես, որ դրանք հավասար լինեն ձեր մատների ծայրերին: Երբ շատ կարճ կամ խորն եք կտրում ձեր եղունգները, ձեր կոշիկների ճնշումը ձեր մատների վրա կարող է ստիպել եղունգին, որ աճի շրջակա հյուսվածքի մեջ:
- Հագեք ձեր ոտնաթաթին, այդ թվում՝ ոտքի մատներին լավ հարմարեցված կոշիկ․ այն կոշիկները, որոնք չափազանց մեծ ճնշում են գործադրում ձեր մատների վրա կամ սեղմում են դրանք, կարող են պատճառ դառնալ, որ եղունգը ներաճի շրջակա փափուկ հյուսվածքի մեջ: Եթե ունեք ոտնաթաթի նյարդային վնասում, կարող եք և չզգալ, որ ձեր կոշիկները խիստ նեղ են:
- Հագեք պաշտպանիչ կոշիկներ․ եթե ձեր գործունեությունը կամ զբաղմունքը մեծացնում է ձեր ոտքի մատների վնասման ռիսկը, կրեք պաշտպանիչ, օրինակ՝ պինդ ծայրերով կոշիկներ:
- Պարբերաբար ստուգեք ձեր ոտնաթաթերը․ եթե ունեք շաքարային դիաբետ, ամեն օր զննեք ձեր ոտնաթաթերը՝ ստուգելով եղունգների ներաճի կամ այլ խնդիրների առկայությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024