Դուք կարող եք բուժել ոտքի ներաճած եղունգների մեծ մասը տնային պայմաններում:
- Սուզեք ձեր ոտնաթաթերը գոլ օճառաջրի մեջ․ արեք դա 10-ից 20 րոպե տևողությամբ, օրական 3-4 անգամ՝ մինչև ոտքի մատը լավանա:
- Ձեր եղունգի տակ տեղադրեք բամբակ կամ ատամնաթել․ ոտնաթաթի յուրաքանչյուր լոգանքից հետո ներաճած եզրի տակ դրեք նոր բամբակի կտորներ կամ մոմապատ ատամնաթել: Սա կօգնի եղունգին, որ աճի մաշկային եզրից վեր:
- Քսեք վազելին (նավթային ժելե)․ Վազելինը քսեք ցավոտ հատվածին և վիրակապեք ոտքի մատը:
- Ընտրեք «խելամիտ» կոշիկներ․ մտածեք կրել բաց կոշկիկներ կամ սանդալներ՝ մինչև ձեր ոտքի մատը լավանա:
- Ընդունեք սովորական ցավազրկողներ․ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կարող են օգնել մատների ցավի մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024