Առողջական խնդիրներ

Թույլ քորը հղիության ընթացքում

Թույլ քորը հղիության ընթացքում

Time Read 1 րոպե

Հղիության ընթացքում մաշկի թույլ քորը տարածված երևույթ է, որը կարող է բացատրվել մաշկի արյունամատակարարման ուժգնացմամբ:

Երբ հղիությունը զարգանում է, իսկ երեխան՝ աճում, ձեր որովայնի մաշկը ձգվում է, և սա նույնպես կարող է առաջացնել մաշկի քորի զգացողություն:

Եթե հղիության ընթացքում ձեր մաշկը քոր է գալիս և մաշկի ախտահարման որևէ այլ նշան չկա, ապա անհանգստանալու պատճառ չունեք: Հղիների մոտ ժամանակ առ ժամանակ սաստկացող մաշկի թույլ քորը լրիվ բնական երևույթ է:

Սակայն, եթե քորը դառնում է ուժեղ և անտանելի, ապա սա կարող է լինել լյարդի լուրջ հիվանդության նշան, որը կոչվում է «մանկաբարձական խոլեստազ»: Վերջինս կարող է զարգանալ ավելի պակաս, քան 100 հղի կնոջից 1-ի մոտ, սակայն պահանջում է բժշկական հսկողություն և բուժում:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ուժեղ քորի (մանկաբարձական խոլեստազի) մասին:

Թույլ քորի կանխարգելումը և բուժումը

  • Թեթև զգեստը կարող է օգնել քորի մեղմացմանը, քանի որ պակասում է ձեր հագուստի շփումը մաշկի հետ, որը կարող էր պատճառել մաշկի գրգռում և քոր:
  • Օգտակար կարող է լինել նաև սինթետիկ կտորից զգեստից հրաժարվելը և դրա փոխարեն բնական մանրաթելից, օրինակ՝ բամբակից գործած հագուստ կրելը: Բնական կտորը թույլ է տալիս, որ ձեր մաշկը շփվի օդի հետ:
  • Ձեզ կարող է օգտակար լինել նաև սառը ցնցուղ ընդունելը, ինչպես նաև լոգանքից հետո հիպոալերգիկ և ոչ հոտավետ լոսյոններ կամ մաշկը խոնացավնող միջոցներ օգտագործելը, որոնք փափկացնում են մաշկը և թուլացնում քորը:
  • Որոշ կանայք կարող են հասկանալ, որ մաշկային քորը սաստկանում է մաշկը գրգռող ուժեղ օծանելիքներ օգտագործելիս: Ուստի, հղիության ընթացքում օծանելիքներից կամ քրտինքի դեմ հոտավետ նյութերից հրաժարվելը նույնպես կարող է դրական արդյունք տալ:
  • Ձեզ օգտակար խորհուրդներ կարող է տալ նաև ձեր բժիշկը:

Բոլոր այն դեպքերում, երբ տնային միջոցներով չի հաջողվում ձեր մաշկի քորը մեղմացնել կամ վերացնել, դիմեք ձեր բժշկին, քանի որ նման վիճակը կարող է կապված լինել ավելի լուրջ առողջական խնդրի հետ:

Իմացե՛ք ավելին մաշկի քորի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով