Մաշկի քորը գրգռման զգացողություն է, որն առաջացնում է քորելու ցանկություն: Այն նաև կոչվում է պրուրիտուս:
Քորը կարող է ի հայտ գալ մարմնի սահմանափակ ու փոքր տեղամասում, օրինակ՝ միջատների խայթոցի շրջանում (տեղային քոր) կամ ընդգրկել ամբողջ մարմինը, օրինակ՝ ալերգիկ ռեակցիայի ժամանակ (տարածուն քոր)։ Մաշկի քորը հաճախ առաջանում է չոր մաշկի պատճառով և տարածված է տարեցների մոտ, քանի որ տարիքի հետ մաշկը հակված է չորանալու: Մաշկի քորը կարող է կապված լինել ինչպես մաշկային, այնպես էլ այլ` ոչ մաշկային հիվանդությունների հետ։
Կախված քորի առաջացման պատճառներից, ձեր մաշկը կարող է սովորականից չտարբերվել կամ կարող է լինել բորբոքված, կոշտացած կամ բշտիկներով: Երբեմն քորի շրջանում կարող եք նկատել բծեր կամ ցան, կամ դրանք իրենք կարող են առաջացնել քոր։ Կրկնվող քերծվածքը կարող է առաջացնել մաշկի բարձր հաստացած հատվածներ, որոնք կարող են արյունահոսել կամ վարակվել:
Շատ մարդիկ մաշկային քորը մեղմացնում են ինքնօգնության միջոցներով, ինչպիսիք են խոնավացնող միջոցները, նուրբ մաքրող միջոցները և գոլ լոգանքները: Երկարատև թեթևացումը պահանջում է մաշկի քորի առաջացման պատճառի բացահայտում և բուժում: Բուժման տարածված միջոցներից են դեղորայքային նրբաքսուքները (կրեմ), խոնավ վիրակապերը և քորի դեմ բերանային (օրալ) դեղամիջոցները:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024