Գրադարան

Լատեքսային ալերգիա․ ախտանիշներ

Լատեքսային ալերգիա․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ախտորոշումը երբեմն դժվարին գործ է:

Ձեր բժիշկը կզննի ձեր մաշկը և հարցեր կտա ձեր ախտանիշների և հիվանդության պատմության վերաբերյալ: Տեղեկացրեք նրան լատեքսի նկատմամբ ձեր ռեակցիաների և, եթե ունեցել եք, ալերգիայի որևէ այլ ախտանիշի մասին: Ձեր բժիշկը նաև հարցեր կտա՝ բացառելու ձեր ախտանիշների այլ պատճառները:

Մաշկային թեստը կարող է օգնել պարզելու, թե արդյոք ձեր մաշկը ռեակցիա է դրսևորում լատեքսային սպիտակուցին: Բժիշկն օգտագործում է բարակ ասեղ, որ ձեր նախաբազուկի կամ մեջքի մաշկի մակերեսից քիչ ներքև ներմուծի լատեքսի փոքր քանակություն: Եթե ​​դուք լատեքսից ալերգիկ եք, ձեզ մոտ առաջանում է բարձրացած բշտիկ: Այս թեստը պետք է իրականացնեն միայն ալերգոլոգը կամ մաշկային թեստավորման փորձ ունեցող այլ բուժաշխատողը:

Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել արյան թեստեր, որ ստուգի լատեքսի նկատմամբ ձեր օրգանիզմի զգայունությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2023 վերանայվել է՝ 13-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով