Լեգեոներների հիվանդությունը կամ լեգիոնելոզը կարող է հանգեցնել մի շարք, այդ թվում՝ կյանքին սպառնացող բարդությունների:
- Շնչառական անբավարարություն. սա զարգանում է, երբ թոքերը չեն կարողանում օրգանիզմն ապահովել բավարար թթվածնով (թթվածնաքաղց կամ հիպօքսիա) կամ չեն կարողանում արյունից հեռացնել բավականաչափ ածխաթթու գազ (հիպերկապնիա):
- Սեպտիկ շոկ. սա առաջանում է, երբ սեպսիսի ֆոնին արյան ճնշման կտրուկ, հանկարծակի անկումը կրճատում է արյան հոսքը դեպի կենսական օրգաններ, հատկապես՝ դեպի երիկամներ և գլխուղեղ: Սիրտը փորձում է փոխհատուցել այս վիճակը՝ մեծացնելով արտամղվող արյան ծավալը, սակայն, լրացուցիչ ծանրաբեռնվածությունն ի վերջո թուլացնում է սրտամկանը և էլ ավելի վատթարացնում հյուսվածքներով արյան հոսքը։
- Սուր երիկամային անբավարարություն. սա երիկամների՝ արյունից նյութափոխանակության արգասիքները քամազատելու (ֆիլտրելու) ունակության հանկարծակի կորուստն է: Երբ երիկամները չեն գործում, օրգանիզմում կուտակվում են հեղուկի և արգասիքային նյութերի վտանգավոր մակարդակներ:
Ժամանակին չբուժվելու դեպքում լեգեոներների հիվանդությունը կարող է ավարտվել մահով:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024