Լեգիոներների հիվանդությունը կամ լեգիոնելոզը սովորաբար զարգանում է լեգեոնելա բակտերիաների ազդեցությանը ենթարկվելուց՝ վարակվելուց երկուից մինչև10 օր հետո:
Այն հաճախ սկսվում է հետևյալ գանգատներով և ախտանիշներով՝
- գլխացավ
- մկանային ցավեր
- ջերմություն, որը կարող է հասնել 40° C (104 F) կամ ավելի բարձր թվերի:
Երկրորդ կամ երրորդ օրը կարող են զարգանալ այլ գանգատներ և ախտանիշներ, այդ թվում՝
- հազ, որը կարող է ուղեկցվել լորձային և երբեմն արյունային խորխով
- շնչարգելություն և հևոց
- կրծքավանդակային ցավ
- ստամոքսաղիքային ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը
- շփոթվածություն կամ այլ մտավոր փոփոխություններ:
Լեգեոներների հիվանդությունը գլխավորապես ազդում է թոքերի վրա, սակայն երբեմն կարող է վարակել վերքերը և օրգանիզմի այլ շրջանները, այդ թվում՝ սիրտը:
Լեգեոներների հիվանդության թեթև ձևը, որը հայտնի է որպես Պոնտական տենդ, կարող է ընթանալ ջերմությամբ, դողով, գլխացավով և մկանային ցավերով: Պոնտական տենդը չի վարակում ձեր թոքերը, և ախտանիշները սովորաբար անհետանում են երկուսից հինգ օրվա ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ վարակվել եք լեգեոնելա բակտերիաներով: Լեգիոներների հիվանդության հնարավորինս շուտ ախտորոշումը և բուժումը կարող է օգնել վերականգնման ժամանակահատվածի կրճատմանը և լուրջ կամ ծանր բարդությունների կանխարգելմանը: Բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար, ինչպիսիք են ծխողները կամ տարեցները, արագ բուժումը չափազանց կարևոր է:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024