Լիստերիա (Listeria) կոչվող բակտերիաները կարող են հայտնաբերվել հողի, ջրի և կենդանիների կղանքի մեջ:
Մարդիկ կարող են վարակվել՝ ուտելով հետևյալը.
- hում բանջարեղեն, որը աղտոտվել է հողով կամ որպես պարարտանյութ օգտագործվող գոմաղբից
- աղտոտված միս կամ ծովամթերք
- չպաստերիզացված (հում) կաթ կամ չպաստերիզացված կաթով պատրաստված մթերքներ, օրինակ՝ ոչ սառեցված պաղպաղակներ (կրեմ-պաղպաղակ)
- որոշ վերամշակված մթերքներ, ինչպիսիք են փափուկ պանիրները, հոթ-դոգերը, մսային պաշտետները և մսամթերքները, որոնք աղտոտվել են մշակումից հետո:
Լիստերիա բակտերիան հեշտությամբ ոչնչանում է տաքացնելիս, սակայն ջերմային մշակման ենթարկված մթերքները կարող են աղտոտվել այս բակտերիայով, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները, հատկապես՝ դրանց հետ աշխատելու հետ կապված և պահպանման: Լիստերիան կարող է բազմանալ նույնիսկ սառցարանի մթերքներում, եթե դրանք պահվեն երկար ժամանակ:
Դուք նաև կարող եք հիվանդանալ լիստերիոզով վարակված կենդանիների հետ շփվելիս, սակայն վարակման այս ուղին հանդիպում է խիստ հազվադեպ:
Չծնված երեխաները կարող են լիստերիոզով վարակվել իրենց մորից (ներարգանդային վարակում)։
Ռիսկի գործոններ
Հղի կանայք և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ ենթարկվում են լիստերիոզով վարակվելու ամենամեծ ռիսկին:
Հղի կանայք և նրանց նորածիններ
Հղի կանայք շատ ավելի խոցելի են լիստերիոզի նկատմամբ, քան այլ առողջ չափահասները: Լիստերիոզը կարող է հղի կանանց մոտ միայն թեթև հիվանդություն առաջացնել, սակայն նրանց երեխաների համար հետևանքները կարող են ներառել՝
- վիժում
- մեռելածնություն (մահացած պտուղ)
- վաղաժամ ծնունդ
- ծնվելուց հետո պոտենցիալ մահացու վարակ:
Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ
Այս խումբը ներառում է մարդկանց, ովքեր՝
- 65-ն անց են
- ունեն ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)
- ստանում են քիմիոթերապիա
- ունեն շաքարային դիաբետ կամ երիկամային հիվանդություն
- ընդունում են բարձր դեղաչափի Պրեդնիզոն կամ ռևմատոիդ արթրիտի որոշակի դեղամիջոցներ
- ստանում են դեղամիջոցներ, որ կանխարգելվի փոխպատվաստված օրգանի պոկումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024