Լիստերիայով վարակը կանխելու համար հետևեք սննդի անվտանգության պարզ կանոններին:
- Պահպանեք իրերը մաքուր․ ձեռքերը մանրակրկիտ լվացեք գոլ ջրով և օճառով ուտելուց առաջ և հետո: Խոհանոցային գործերից հետո օգտագործեք տաք ջուր և օճառ սպասքը, խոհանոցային տախտակները և սննդի պատրաստման այլ մակերեսները լվանալու համար:
- Մաքրեք հում բանջարեղենը․ հում բանջարեղենը լավ լվացեք առատ հոսող ջրի տակ: Բանջարեղենի խորդուբորդ մակերեսները մաքրելու համար օգտագործեք խոհանոցային խոզանակ:
- Լիարժեքորեն եփեք ձեր կերակուրները․ օգտագործեք սննդային ջերմաչափ՝ համոզվելու, որ մսի, թռչնամսի և ձվի ուտեստները պատրաստված են անվտանգ ջերմաստիճանային պայմաններում: Ցանկալի է նաև ուտելուց առաջ ճաշը եռացնել:
Նախազգուշական միջոցներ առանձնակի ռիսկի ենթարկվող մարդկանց համար
Եթե հղի եք կամ ունեք թուլացած իմունային համակարգ, առանձնահատուկ զգուշություն դրսևորեք լիստերիայով չվարակվելու համար: Հետևյալ տեսակի մթերքների հետ կապված ձեռնարկեք հավելյալ նախազգուշական միջոցներ:
- Փափուկ և մեքսիկական ոճի պանիրներ. մի՛ կերեք փափուկ պանիրներ, ինչպիսիք են ֆետան, բրին, կամեմբերը, կապույտ պանիրը կամ մեքսիկական ոճի պանիրներ, ինչպիսիք են քվեսո բլանկան և քվեսո ֆրեսկոն, քանի դեռ փաթեթավորումից պարզ չէ, որ ապրանքը պատրաստված է պաստերիզացված կաթից:
- Հոթ-դոգեր և մսային ուտեստներ. խուսափեք այս արտադրանքներից, քանի դեռ դրանք չեն տաքացվում մինչև գոլորշի արձակելը: Հոթ-դոգի փաթեթների հեղուկը հեռու պահեք այլ մթերքից, սպասքից և սննդի պատրաստման մակերեսներից: Լվացեք ձեր ձեռքերը այս ուտեստները պատրաստելուց հետո:
- Մսային պաշտետներ. մի՛ կերեք սառնարանային պայմաններում չպահված մսային պաշտետներ: Պահածոյացված պաշտետները, քանի դեռ չեն բացվել, կարող են ապահով պահվել նաև սենյակային ջերմաստիճանում: Բացելուց հետո պահեք դրանք սառնարանում՝ ոչ ավելի քան մեկ-երկու օր։ Ընդհանուր առմամբ, սեղանին մնացած սննդատեսակները պահպանեք սառնարանում և օգտագործեք միայն մոտակա 24 ժամվա ընթացքում:
- Ապխտած ծովամթերք. այս ապրանքները կարող են պիտակավորվել որպես նովա սթայլ, լոքս, կիպպերդ կամ ջերկի: Ցանկալի է դրանք ուտել եփած ուտեստների մեջ: Պահածոյացված ապխտած ծովամթերքն ընդունելի է:
- Հում կամ թեթև եփած ծիլեր. ցանկացած տեսակի ծիլերը պետք է մանրակրկիտ եփել:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024