Գրադարան

Լիմֆոմա․ պատճառներ

Լիմֆոմա․ պատճառներ

Time Read 1 րոպե

Բժիշկները վստահ չեն, թե ինչն է առաջացնում լիմֆոմա:

Սակայն հայտնի է, որ լիմֆոման սկսվում է այն ժամանակ, երբ հիվանդությունների դեմ պայքարող արյան արյան սպիտակ բջջի (լեյկոցիտի) մի տեսակում, որը կոչվում է լիմֆոցիտ, զարգանում է գենետիկ մուտացիա: Մուտացիան հրահանգում է բջջին արագ բազմանալ՝ առաջացնելով բազմաթիվ հիվանդ լիմֆոցիտներ, որոնք շարունակում են բազմանալ:

Մուտացիան նաև թույլ է տալիս հիվանդ (քաղցկեղային) բջիջներին շարունակել ապրել, երբ մյուս նորմալ բջիջները բնականում ավարտում են իրենց կյանքի ցիկլը: Սա հանգեցնում է ձեր ավշային հանգույցներում չափազանց շատ հիվանդ և անարդյունավետ (անգործունակ) լիմֆոցիտների կուտակման և առաջացնում է ավշային հանգույցների, փայծաղի և լյարդի այտուց:

Ռիսկի գործոններ

Լիմֆոմայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:

  • Ձեր տարիքը. լիմֆոմայի որոշ տեսակներ ավելի տարածված են երիտասարդ չափահասների մոտ, մինչդեռ մյուսներն առավել հաճախ ախտորոշվում են 55-ից բարձր մարդկանց մոտ:
  • Արական սեռի լինելը. տղամարդկանց մոտ մի փոքր ավելի հավանական է լիմֆոմայի զարգացումը, քան կանանց մոտ:
  • Թուլացած իմունային համակարգ ունենալը. լիմֆոման ավելի հաճախ հանդիպում է իմունային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց կամ այն մարդկանց մոտ, ովքեր ընդունում են դեղեր, որոնք ճնշում են իրենց իմունային համակարգը:
  • Որոշ վարակների զարգացում. որոշ վարակներ կապված են լիմֆոմայի բարձր ռիսկի հետ, ներառյալ Էպշտեյն-Բար վիրուսը և հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակը:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-07-2023 վերանայվել է՝ 29-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով