Մոծակները կարող են խայթել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, և կարող են ապրել տան մեջ:
Դուք կարող եք մի քանի քայլ ձեռնարկել մոծակների խայթոցից պաշտպանվելու համար:
Խուսափեք մոծակներից և կանխեք դրանց առկայությունը
Սահմանափակեք մոծակների ազդեցությունը հետևյալ միջոցներով:
- Վերականգնեք պատուհանների, դռների և ճամբարային բացվածքների ցանցերի պատռվածքները:
- Օգտագործեք մոծակների ցանցեր մանկասայլակների և օրորոցների վրա:
- Օգտագործեք մոծակների ցանցեր բացօթյա քնելու ժամանակ:
- Ընտրեք խնամքի այնպիսի արտադրանքներ, որոնք հոտ կամ բույր չունեն:
Օգտագործեք միջատներին վանող միջոցներ
Օգտագործեք միջատներին վանող որևէ միջոց (ռեպելենտ), երբ մոծակներն ակտիվ են: ԱՄՆ-ում միջատներին ամենաարդյունավետ վանող միջոցները ներառում են հետևյալ ակտիվ բաղադրիչներից որևէ մեկը՝
- ԴԷՏԱ (դիէթիլտոլուամիդ)
- Իկարիդին, որը նաև կոչվում է Պիկարդին
- Կիտրոնի էվկալիպտի յուղ
- IR3535
- Պարա-մենթան-դիոլ (ՊՄԴ)
- 2-Ունդեկանոն:
Այս բաղադրիչները ժամանակավորապես վանում են մոծակներին և տզերին։ ԴԷՏԱ-ն կարող է ապահովել ավելի երկարատև պաշտպանություն: Ինչ ապրանք էլ որ ընտրեք, նախքան այն կիրառելը կարդացեք պիտակը: Եթե օգտագործում եք ցողացրիչ վանող միջոց (սփրեյ), կիրառեք այն դրսում և հեռու պահեք սննդից: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի նորից կիրառել այն 6-8 ժամ հետո, եթե դեռ գտնվում եք այնպիսի տարածքում, որտեղ մոծակներն ակտիվ են:
Եթե դուք նաև օգտագործում եք արևապաշտպան քսուք, նախ քսեք այն՝ վանող միջոցը կիրառելուց մոտ 20 րոպե առաջ: Խուսափեք այնպիսի արտադրանքներից, որոնք միաժամանակ պարունակում են ինչպես արևապաշտպան, այնպես էլ մոծակներ վանող միջոցներ, քանի որ, ամենայն հավանականությամբ, ձեզ հարկավոր կլինի ավելի հաճախ կիրառել արևապաշտպան քսուքը, քան վանող միջոցը: Եվ ավելի լավ է օգտագործել միայն այնքան վանող միջոց, որքան անհրաժեշտ է, և վերջում լվանալ ձեռքերը:
Եթե օգտագործում եք այնպես, ինչպես հրահանգված է փաթեթի պիտակում, այս արտադրանքները հիմնականում անվտանգ են երեխաների և չափահասների համար` մի քանի բացառություններով:
- Մի' օգտագործեք ԴԷՏԱ պարունակող արտադրանք 2 ամսականից փոքր երեխաների համար:
- Մի՛ օգտագործեք Իկարիդին 6 ամսականից փոքր երեխաների համար:
- Ստուգեք կիտրոնի էվկալիպտի յուղով արտադրանքի պիտակները. որոշները հարմար չեն 3 տարեկանից ցածր երեխաների համար:
- Մի՛ օգտագործեք ՊՄԴ մինչև 3 տարեկան երեխաների համար:
- Թույլ մի՛ տվեք, որ փոքր երեխաները ձեռքերին միջատներ վանող նյութ ստանան, քանի որ դրանք կարող են հայտնվել նրանց բերանում:
- Մի՛ կիրառեք մոծակներ վանող միջոցներ աչքերի և բերանի մոտ:
- Մի՛ քսեք մոծակներ վանող միջոցներ ձեր հագուստի տակ։
- Մի՛ քսեք մոծակներ վանող միջոց արևայրուքների, կտրվածքների, վերքերի կամ ցաների վրա:
- Երբ մոծակների խայթոցի վտանգն անցնի, անմիջապես լվացեք մաշկն օճառով և ջրով։
Մշակեք հագուստը և բացօթյա հանդերձանքը
Պերմետրինը միջատասպան և միջատներին վանող միջոց է, որն օգտագործվում է հավելյալ պաշտպանության համար: Այս արտադրանքը նախատեսված է հագուստի և բացօթյա պարագաների, այլ ոչ թե մաշկի վրա օգտագործելու համար: Ստուգեք արտադրանքի պիտակը հրահանգների համար: Մարզական ապրանքների որոշ խանութներ վաճառում են նախապես Պերմետրինով մշակված հագուստ: Մի՛ լվացեք Պերմիտին պարունակող անկողնային ցանցերը կամ մի՛ դրեք դրանք արևի լույսի տակ, քանի որ արևի ճառագայթները քայքայում են Պերմետրինը: Պերմետրինով ցողված հագուստը կարող է պաշտպանություն ապահովել երկու լվացման և մինչև երկու շաբաթվա ընթացքում:
Օգտագործեք պաշտպանիչ հագուստ և հանդերձանք
Եթե եղանակը թույլ է տալիս, կրեք գլխարկ, երկարաթև վերնաշապիկներ և երկար տաբատներ:
Օգտագործեք կանխարգելիչ դեղամիջոց
Ստացեք պատվաստումներ կամ ընդունեք ձեր բժշկի առաջարկած կանխարգելիչ դեղամիջոցները:
Մտածեք, թե արդյոք դուք հակված եք մեծ կամ ծանր ռեակցիաներ ունենալ մոծակների խայթոցների նկատմամբ, որը կոչվում է Սկիտերի համախտանիշ: Դուք կարող եք օգտագործել քնկոտություն չառաջացնող սովորական հակահիստամինային դեղամիջոց, եթե գիտեք, որ ենթարկվելու եք մոծակների ազդեցությանը:
Կրճատեք ձեր տան շրջակայքի մոծակները
Ազատվեք կանգնած ջրից, որն անհրաժեշտ է մոծակների բազմացման համար։ Ձեր տունն ու բակը մոծակների ավազաններից զերծ պահելու համար արեք հետևյալ քայլերը:
- Անջատեք տանիքի հեղեղատարները:
- Երեխաների լողավազանները դատարկեք առնվազն շաբաթը մեկ անգամ, ցանկալի է՝ ավելի հաճախ:
- Թռչունների ավազանների ջուրը փոխեք առնվազն շաբաթը մեկ:
- Ազատվեք ձեր բակի հին անվադողերից:
- Պարբերաբար դատարկեք բացօթյա ծաղկամանները կամ պահեք դրանք գլխիվայր, որ չկարողանան ջուր հավաքել:
- Դատարկեք ձեր խարույկի փոսը, եթե այնտեղ ջուր է հավաքվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024