Մոծակների խայթոցների մեծ մասի դեպքում քորը դադարում է և վիճակն ինքնուրույն լավանում է մի քանի օրվա ընթացքում:
Այս խորհուրդները կարող են օգնել քորի և ալերգիկ այլ տեղային նշանների մեղմացմանը:
- Կիրառեք տեղային լոսյոն, նրբաքսուք (կրեմ) կամ մածուկ. խուսափեք խայթոցի տեղը քորելուց և քերծելուց: Նման իրավիճակում ձեզ կարող է օգնել Կալամինի լոսյոնը կամ սովորական հակահիստամինային կամ կորտիկոստերոիդային նրբաքսուքը: Կամ փորձեք խայթոցի շրջանը օծել կերակրի սոդայով և ջրով պատրաստված մածուկով: Նրբաքսուքը կամ մածուկը քսեք օրական երեք անգամ՝ մինչև քորն անհետանա:
- Շփեք սառցե խորանարդով. փորձեք հանգստացնել քոր առաջացնող խայթոցը՝ 30 վայրկյան քսելով սառցե խորանարդ:
- Սեղմեք խայթոցի վայրը. քոր առաջացնող խայթոցը հանգստացնելու մեկ այլ միջոց է խայթոցի տեղում 10 վայրկյան մատով ճնշում գործադրելը:
- Փորձեք բերանային (օրալ) հակահիստամին. ավելի ուժեղ ռեակցիաների համար ընդունեք սովորական հակահիստամին, որը չի առաջացնում քնկոտություն, ինչպես օրինակ՝ Ցետիրիզինը (Մանկական Զիրտեկ Ալերգիա, Զիրտեկ Ալերգիա և այլն) կամ Լորատադինը (Ալավերտ, Կլարիտին և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024