Գրադարան
Մոծակի խայթոց. ախտանիշներ

1 րոպե
Մոծակների խայթոցները հաճախ տեղի են ունենում մարմնի այն շրջաններում, որոնք ծածկված չեն հագուստով:
Ախտանիշները ներառում են՝
- քոր առաջացնող, բորբոքված այտուց կամ ուռածություն, որը ձևավորվում է խայթոցից մի քանի րոպե անց
- ցավոտ բիծ, որը նման է եղնջացանին և ձևավորվում է խայթոցից հետո 24 ժամվա ընթացքում
- փոքր բշտիկներ:
Մոծակի խայթոցների ծանր արձագանքը, որը երբեմն անվանում են Սկիտերի համախտանիշ, կարող է առաջացնել՝
- մեծ, այտուցված, բորբոքված շրջան
- եղնջացանին նմանվող ցան
- աչքերի շուրջ այտուցվածություն:
Երեխաները ավելի հավանական է, որ ունենան ծանր ռեակցիա, քան չափահասները:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե թվում է, թե մոծակի խայթոցին հետևում են լուրջ հիվանդության նախազգուշական նշաններ՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մարմնի ցավեր և վարակի նշաններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2023 վերանայվել է՝ 22-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: