Միկոպլազմա գենիտալիումը (Mycoplasma genitalium) բակտերիաների մի տեսակ է, որը կարող է առաջացնել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն (սեռավարակ):
Դուք կարող եք վարակվել՝ սեռական հարաբերություն ունենալով մեկի հետ, ով ունի այս վարակը: Նույնիսկ եթե ամբողջական հեշտոցային հարաբերություն չեք ունենում, կարող եք վարակվել Միկոպլազմա գենիտալիումով սեռական հպման կամ քսման միջոցով:
Գիտնականներն այս բակտերիաների մասին գիտեն 1980-ականներից, սակայն վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 100-ից ավելի չափահաս անձանցից մեկը կարող է ունենալ այն:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024