Ի տարբերություն այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից հաստատված միկոպլազմա գենիտալիումի (M. Genitalium) ախտորոշիչ թեստ չկա:
Սակայն, եթե դուք կամ ձեր բժիշկը կարծում եք, որ կարող եք վարակված լինել այս բակտերիայով, կարող եք անցնել նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստ (ՆԹԱԹ, NAAT), որը նաև կոչվում է պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ, PCR):
Այս թեստի համար դուք կարող եք հանձնալ ձեր մեզի նմուշը: Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել հեշտոցից, արգանդի վզից կամ միզուկից նմուշառում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024