Միկոպլազմա գենիտալիումի հարուցիչը համանուն բակտերիան է՝ Mycoplasma Genitalium (M. Genitalium):
Դուք կարող եք վարակվել այս բակտերիայով՝ անպաշտպան սեռական հարաբերություն ունենալով մեկի հետ, ով ունի այս վարակը: Ընդ որում, վարակումը կարող է տեղի ունենալ ոչ միայն լիարժեք հեշտոցային հարաբերության, այլև սեռական շրջանում առնանդամով քսվելու կամ հպվելու ճանապարհով:
M. Genitalium-ը չունի բջջապատ, ուստի բջջի արտաքին թաղանթի վրա ազդող հակաբիոտիկները, օրինակ՝ պենիցիլինները չեն ազդում այս բակտրիայի վրա։
Ռիսկի գործոններ
Միկոպլազմա գենիտալիումով վարակվելու ռիսկի գործոնները նույնն են, ինչ մյուս սեռական ճանապարհով փոխանցվող վարակները: Դրանցից են՝ մեկից ավելի սեռական զուգընկերներ ունենալը և այլ ռիսկային սեռական վարքագծերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024