Միկոպլազմա գենիտալիումի (М. Genitalium) բուժումը կարող է բարդ խնդիր լինել:
Պենիցիլինի նման սովորական հակաբիոտիկները ոչնչացնում են բակտերիաները՝ վնասելով դրանց բջջապատը: Սակայն, М. Genitalium բակտերիաները չունեն բջջապատ, ուստի այս դեղամիջոցներն այնքան էլ լավ չեն ազդում:
Միկոպլազմա գենիտալիումի բուժումը սովորաբար սկսում են Դոքսիցիկլինով (7 օր), որից հետո անցնում են Մոֆլոքսացինի (Ավելոքս) կամ Ազիթրոմիցինի (ևս 7 օր): Այս բոլոր դեղամիջոցներն էլ բերանային (օրալ) օգտագործման պատիճներ կամ հաբեր են:
Մեկ ամիս անց դուք կարող եք ևս մեկ թեստ անցնել՝ համոզվելու համար, որ վարակն անհետացել է: Եթե դեռևս ունեք ախտանիշներ և թեստով հայտնաբերվում է հարուցիչը, ուրեմն պետք է լրացուցիչ բուժում ստանալ:
Ձեր բժիշկը նաև կարող է կենտրոնանալ այլ խնդիրների բուժման վրա, որոնք կարող է առաջացնել միկոպլազմա գենիտալիումը, ինչպիսիք են ուրետրիտը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը կամ արգանդի վզիկի բորբոքումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024