Գրադարան

Խալ. բարդություններ

Խալ. բարդություններ

Time Read 1 րոպե

Մելանոման խալերի հիմնական բարդությունն է։

Որոշ մարդիկ ունեն միջինից բարձր ռիսկ, որ իրենց խալերը կվերածվեն քաղցկեղի՝ մելանոմայի: Գործոնները, որոնք մեծացնում են մելանոմայի ռիսկը, ներառում են հետևյալը:

  • Խոշոր խալերով ծնված լինելը. այս տեսակի խալերը կոչվում են բնածին նևուսներ: Նորածնի մոտ նման խալերը դասակարգվում են որպես մեծ, եթե դրանք ավելի քան 5 սանտիմետր տրամագծով են: Նույնիսկ մեծ խալը հազվադեպ է վերածվում քաղցկեղի:
  • Անսովոր խալեր ունենալը. խալերը, որոնք մեծ են և ունեն անկանոն ձև, հայտնի են որպես ատիպիկ (դիսպլաստիկ) նևուսներ: Դրանք հակված են հանդիպել ընտանիքներում:
  • Բազմաթիվ խալեր ունենալը. ավելի քան 50 խալ ունենալը ցույց է տալիս մելանոմայի և, հնարավոր է, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
  • Մելանոմայի անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ) ունենալը. եթե նախկինում ունեցել եք մելանոմա, դուք ավելի մեծ ռիսկի տակ եք, որ ձեր խալը վերածվի քաղցկեղի: Բացի այդ, ատիպիկ նևուսների որոշ տեսակներ հանգեցնում են մելանոմայի գենետիկ ձևի:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով