Խալերի մեծ մասը բուժման կարիք չունի։
Եթե ամաչում եք խալի առկայության համար, կարող եք դիմահարդարում փորձել՝ այն թաքցնելու համար: Եթե ունեք խալից աճող մազ, կարող եք փորձել այն կտրել մաշկի մակերեսին մոտ կամ պոկել այն: Ամեն անգամ, երբ պատահաբար վնասում կամ գրգռում եք խաը, մաքուր պահեք տարածքը: Եթե խալը չի լավանում, դիմեք ձեր բժշկին:
Դուք կարող եք նաև խոսել ձեր բժշկի կամ վիրաբույժի հետ խալը վիրահատական ճանապարհով հեռացնելու մասին, եթե այն անհանգստացնում է ձեզ կամ եթե նկատում եք դրա մեջ կասկածելի փոփոխություններ: Խալերի հեռացումը կարճ ժամանակ է պահանջում և սովորաբար կատարվում է ամբուլատոր պայմաններում: Ձեր բժիշկը թմրեցնում է խալի շուրջը և հեռացնում այն՝ անհրաժեշտության դեպքում առողջ մաշկի հետ միասին: Միջամտությունը կարող է մշտական սպի թողնել։ Սև մաշկ ունեցող մարդիկ ենթարկվում են վիրաբուժական այլ կողմնակի ազդեցությունների ավելի մեծ ռիսկի, ինչպիսիք են գունակային (պիգմենտային) փոփոխությունները կտրվածքի տեղում և կելոիդային սպիները:
Եթե նկատում եք, որ խալը կրկին աճել է, անհապաղ դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024