Գրադարան

Նարցիստիկ անձնային խանգարում. պատճառներ

Նարցիստիկ անձնային խանգարում. պատճառներ

Time Read 1 րոպե

Ինչպես բազմաթիվ անձնային խանգարումների, այնպես էլ նարցիստիկ անձնային խանգարման հստակ պատճառը հայտնի չէ:

Ամենայն հավանականությամբ այս հիվանդությունը կարող է զարգանալ գեների, վաղ մանկական տարիքի փորձի և հոգեբանական գործոնների համակցված ազդեցության պատճառով:

Նարցիստիկ անձնային խանգարման առաջացմանը նպաստող վաղ մանկական տարիքի ռիսկի գործոններից են՝

  • երեխայի նկատմամբ մշտական սառը և զգացմունքներից զուրկ վերաբերմունքը
  • երեխային չափազանց գովաբանելը և այդ մասին բոլոր տեղերը բարձրաձայնելը, երբ ծնողները գերկենտրոնանում են իրենց երեխայի «կատարյալ» արտաքին տեսքի կամ որևէ «չլսված» հմտության («տաղանդի») վրա
  • անկանխատեսելի կամ արհամարական խնամք
  • չափից դուրս շատ կամ անտեղի հանդիմանություն և քննադատություն
  • բռնություն
  • տրավմա
  • ծայրահեղացված բարձր ակնկալիքներ:

Այլ հնարավոր գործոններից են՝

  • գենետիկ շեղումներ, որոնք հնարավոր է, որ ազդում են գլխուղեղի և վարքագծերի միջև փոխկապվածության վրա
  • գերզգայուն բնավորություն:

Թեև նարցիստիկ անձնային խանգարման պատճառների վերաբերյալ բոլոր հարցերին չկա որևէ եզակի պատասխան, ոլորտի մասնագետները համակարծիք են, որ որքան շուտ է ախտորոշվում և սկսվում հիվանդության բուժումը, այդքան մեծանում է մարդու կյանքի որակի բարելավման հավանականությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2020 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով