Գրադարան

Նարցիստիկ անձնային խանգարում. ախտորոշում

Նարցիստիկ անձնային խանգարում. ախտորոշում

Time Read 1 րոպե

Եթե դուք կամ ձեզ ծանոթ մեկ այլ մարդ դրսևորում է նարցիստիկ անձնային խանգարման բնորոշ նշաններ, ապա առաջին քայլը ձեր բժշկին դիմելն է:

Բժիշկը կատարում է այցելուի հոգեկան վիճակի նախնական գնահատում: Նա կարող է դիմել նաև ֆիզիկական զննման կամ նշանակել որոշ հետազոտություններ, որպեսզի համոզվի, որ առկա ախտանիշները կապված չեն որևէ այլ ֆիզիկական հիվանդության հետ:

Եթե ձեզ մոտ որևէ «մարմնական» պատճառ չի հայտնաբերվում, բժիշկը հավանաբար ձեզ կուղեգրի է հոգեբույժի կամ հոգեթերապևտի խորհրդատվության, ովքեր կանցկացնեն ձեր հոգեկան առողջության խորացված գնահատում՝ հարցազրույցների, հարց ու պատասխանի, ձեր ընտանիքի անդամներին և աշխատանքային գործընկերներին լսելու միջոցով: Երբեմն ախտորոշման գործընթացը կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ:

Ամերիկյան DSM-IV դասակարգչի համաձայն նարցիստիկ անձնային խանգարումը կարող է ախտորոշվել հետևյալ նշաններից 5 կամ ավելի ախտանիշների հաստատման դեպքում՝

  • քննադատության նկատմամբ զայրույթ
  • միջանձնային հարաբերությունների շահագործում, երբ ուրիշներին օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար
  • ինքնակարևորության վիթխարի զգացում` հիմնված իր ձեռքբերումների, ընդունակությունների չափազանցման վրա, ձգտում՝ լինելու «նկատված» կամ «պարգևատրված»` իր «հատուկ մարդ լինելու» որակի համար՝ առանց բավարար հիմնավորումների
  • համոզվածություն, որ իր խնդիրները եզակի են և կարող են հասկացվել միայն «հատուկ» մարդկանց կողմից
  • անսահմանափակ հաջողության, ուժի, գեղեցկության և իդեալական սիրո երևակայություններով (ֆանտազիաներով) տարվածություն
  • ընտրյալ լինելու զգացում, իր նկատմամբ հատուկ, բարենպաստ վերաբերմունքի անհիմն ակնկալում
  • ուշադրության և հիացմունքի արժանանալու անընդհատ կարիք կամ պահանջմունք
  • նախանձի ուժեղ զգացում
  • ապրումակցման (էմպաթիա), ուրիշների զգացմունքերը ճանաչելու ընդունակության բացակայություն։

Ախտորոշումը ձեր հոգեկան գործունեության բարելավման առաջին քայլն է: Հոգեբույժը կամ հոգեթերապևտը կարող է առաջարկել բուժում և խնամք, որը կօգնի վերականգնելու ձեր առողջ դատողությունը և վարքագծերը:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2020 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով