Գրադարան
Ֆիմոզ. պատճառներ

1 րոպե
Ձիգ ծայրային թլիպ և ֆիզիոլոգիական ֆիմոզ հայտնաբերվում է գրեթե բոլոր տղա նորածինների մոտ:
Սակայն, ձիգ թլիպը սովորաբար թուլանում է մինչև երեխայի 2 տարեկանը, իսկ երկուսից 6 տարեկան ընթացքում հնարավոր է դառնում այն ետ քաշել և առնանդամի գլխիկը մերկացնել: Ենթադրվում է, որ տղամարդկանց միայն 1%-ը դեռևս ունի ֆիմոզ, երբ 16 տարեկան է:
Եթե դուք կամ ձեր երեխան ունեք ախտաբանական (պաթոլոգիական) ֆիմոզ, որը պայմանավորված է որոշակի հիվանդություններով կամ առողջական խնդիրներով, կան տարբեր պատճառներ, որոնք կարող են զարգացնել այս վիճակը:
- Վատ հիգիենա. սա իրականում կարող է լինել ֆիմոզի պատճառ և հետևանք: Առնանդամի ծայրային թլիպի և ծալքի մանրակրկիտ մաքրելու փորձը կարող է նյարդայնացնող և ցավոտ լինել, սակայն չմաքրելը կարող է հանգեցնել վարակի:
- Մաշկի հիվանդություններ, ինչպիսիք են էկզեման, փսորիազը, կարմիր տափակ որքինը և սկլերոզացնող որքինը: Երբ զարգանում է ձեր առնանդամի վրա, սկլերոզացնող որքինը հայտնի է որպես քսերոտիկ օբլիտերացնող բալանիտ:
- Սերտաճած թլիպ կամ սպիական հյուսվածք, որը թլիպը կապում է ձեր առնանդամի ծայրին (գլխիկին):
- Վնասվածքներ:
- Վարակներ, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2023 վերանայվել է՝ 31-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: