Գրադարան
Ֆիմոզ. բարդություններ

1 րոպե
Ֆիմոզի ամենատարածված բարդությունն առնանդամի ծայրային մաշկի կամ թլիպի գրգռվածությունը կամ վարակն է:
Երբեմն ֆիմոզը կարող է հանգեցնել պարաֆիմոզի, որը միշտ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է:
Պարաֆիմոզն առաջանում է այն տղամարդկանց մոտ, ովքեր թլփատված չեն (ամբողջական կամ մասնակի): Այս դեպքում առնանդամի ծայրային ամուր մաշկը մնում և օղակվում է գլխիկի ետևում: Դա կարող է պատահել, եթե ունեք ֆիմոզ և փորձում եք ձգող վարժություններ կատարել և ետ եք քաշում ծայրային մաշկը, սակայն չեք կարողանում այն ետ տեղափոխել իր տեղը: Սա կարող է փակել առնանդամի գլխիկի արյան հոսքը և զարգացնել ծանր հետևանքներ, ընդհուպ՝ մեռուկացում (գանգրենա):
Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2023 վերանայվել է՝ 30-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: