Առնանդամի գլխիկի մաշկային ծալքը, որը նաև կոչվում է ծայրային թլիպ, տղա երեխայի ծնվելիս ձիգ է, սակայն սովորաբար թուլանում է մինչև 2 տարեկանը:
Երկուսից 6 տարեկանի ընթացքում թլիպը թուլանում է և սկսում առանձնանալ առնանդամի գլխիկից: Որոշ դեպքերում ֆիմոզը կարող է առաջանալ նաև մանկական տարիքից հետո։
Ֆիմոզ ունեցող տղա երեխան կամ տղամարդը կարող են ունենալ հետևյալ ախտանիշները՝
- թլիպի կամ գլխիկի կարմրություն կամ գունազրկում, որը կարող է առաջանալ վարակի կամ գրգռվածության դեպքում
- այտուց (բորբոքում), որը կարող է առաջանալ, երբ թլիպը վարակված կամ գրգռված է
- ցավոտություն
- ցավ միզելիս (դիզուրիա)
- ցավ էրեկցիայի կամ սեռական ակտիվության ժամանակ:
Ֆիմոզի ծանրության աստիճանները
Տարբերում են ֆիմոզի հետևյալ հինգ ծանրության աստիճանները՝
- 1-ին աստիճան. թլիպի լրիվ հետ քաշում՝ ամուր գլխիկի ետևում
- 2-րդ աստիճան. գլխիկի մասնակի մերկացում, թլիպը սահմանափակող (ոչ բնածին կպումներ) գործոններ
- 3-րդ աստիճան. մասնակի հետ քաշում, միզուկի բացվածքը տեսանելի է
- 4-րդ աստիճան. աննշան հետ քաշում
- 5-րդ աստիճան. թլիպի հետ քաշելու անհնարինություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր երեխայի կամ ձեր բժշկի հետ ֆիմոզի մասին, եթե անհանգստանում եք, թե կարող եք արդյոք ետ քաշել ձեր երեխայի կամ ձեր սեփական ծայրային թլիպը: Նույն կերպ, դիմեք ձեր կամ ձեր երեխայի բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք միզելու հետ կապված խնդիրներ կամ ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024