Գրադարան
Ֆիմոզ. բուժում

1 րոպե
Ֆիզիոլոգիական (բնածին) ֆիմոզը սովորաբար բուժման կարիք չունի:
Սովորաբար ձեր երեխան տարիների ընթացքում հաղթահարում է այդ խնդիրը: Ձեր բժիշկը նաև կարող է ֆիմոզի այս տեսակն անվանել առաջնային ֆիմոզ:
Ախտաբանական ֆիմոզը, որը նաև կոչվում է երկրորդային ֆիմոզ, պետք է բուժվի:
- Ձեր բժիշկը հավանաբար կառաջարկի ստերոիդային քսուք՝ ձեր առնանդամի մաշկին քսելու համար Տեղային Բետամետազոնը, Մոմետազոն ֆուրոատը կամ Կորտիզոնն ընկճում են բորբոքային և իմուն պատասխանը և բարակեցնում են մաշկը:
- Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել, որ ստերոիդային քսուքն օգտագործելուց մոտ երկու շաբաթ անց սկսեք նրբորեն ետ ձգել ձեր առնանդամի ծայրային մաշկը: Դուք պետք է շատ նրբորեն ձգեք մաշկը՝ այն ետ քաշելով միայն այնքան, որքան կարող եք՝ առանց այն վնասելու։ Դուք նաև կարող եք քսուքն օգտագործել ձեր առնանդամի գլխիկի այն մասի վրա, որը բացվում է ձգվող վարժությունների արդյունքում:
- Եթե նախորդ միջոցառումներն արդյունք չեն տալիս, հաջորդ քայլը կլինի վիրահատությունը: Եթե ձեր երեխան դժվարություններ ունի, նրա բժիշկը կարող է մի փոքր կտրվածք անել ծայրային թլիպի վրա, որ կարողանաք ետ քաշել այն: Եթե դուք չափահաս եք և ունեք շատ սպիական հյուսվածք, որը «թակարդել» է ձեր ծայրային մաշկը, ձեր բժիշկը հավանաբար խորհուրդ կտա թլպատվել: Այս միջամտությունը կհեռացնի թլիպը և կազատի ձեր առնանդամի գլխիկը:
- Ձեր բժիշկը գրեթե միշտ կառաջարկի թլփատություն, եթե ձեր ֆիմոզի պատճառը քսերոտիկ օբլիտերացնող բալանիտն է և ստերոիդային քսուքները չեն օգնում: Ֆիմոզը կարող է սեռական գործունեությունը անհարմար դարձնել չափահասների համար: Բացի այդ, քսերոտիկ օբլիտերացնող բալանիտը կարող է առաջացնել միզուղիների հետ կապված խնդիրներ և կապված է առնանդամի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:
Իմացե՛ք ավելին թլպատման մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2023 վերանայվել է՝ 30-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: