Հետևյալ խորհուրդները կարող են օգնել վարդագույն որքինի առաջացրած քորի և անհարմարավետության մեղմացմանը:
- Ընդունեք սովորական հակաալերգիկ դեղամիջոցներ (հակահիստամիններ), ինչպիսին է Դիֆենհիդրամինը (Բենադրիլ և այլն):
- Ընդունեք գոլ ջրով լոգանք կամ ցնցուղ: Lոգանքի ջրին շաղ տվեք վարսակի ալյուրի վրա հիմնված լոգանքի արտադրանք (Ավեենո):
- Կիրառեք խոնավացնող միջոց, կալամինային լոսյոն կամ սովորական կորտիկոստերոիդային նրբաքսուք (կրեմ): Խոնավացնող միջոցները մեղմացնում են ցանի չորացումը և թեփուկավորումը՝ մեղմացնելով մաշկի գրգռվածությունը: Կալամինային լոսյոնը պարունակում է ցինկի օքսիդի և 0,5% երկաթի օքսիդի խառնուրդ և ունի հակագրգռիչ և հակաքորային ազդեցություն: Թույլ կորտիկոստերոիդային նրբաքսուքը քորից բացի կարող է նաև մեղմացնել կարմրությունը:
- Պաշտպանեք ձեր մաշկը արևից։ Կիրառեք լայն սպեկտրի արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 արևապաշտպան գործոնով (SPF), նույնիսկ ամպամած օրերին: Առատորեն քսեք արևապաշտպան քսուքը և նորից կիրառեք երկու ժամը մեկ, կամ ավելի հաճախ, երբ լողում եք կամ քրտնած եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024