Ցանցաթաղանթի բազմաթիվ հիվանդություններ ընթանում են համանման գանգատներով և ախտանիշներով:
Դրանցից են՝
- տեսադաշտում լողացող բծեր կամ սարդոստայններ
- մշուշոտ կամ աղավաղված տեսողություն (երբ ուղիղ գծերն ալիքի տեսք ունեն)
- կողմնային տեսողության խանգարումներ
- տեսողության կորուստ:
Այս ախտանիշները հայտնաբերելու համար գուցե հարկ լինի առանձին-առանձին ստուգել յուրաքանչյուր աչքի տեսողությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Կարևոր է ուշադրություն դարձնել ձեր տեսողության ցանկացած փոփոխության և արագ դիմել բուժում ստանալու համար: Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ունեք հանկարծահաս տեսադաշտում լողացող մարմնիկներ, առկայծումներ կամ տեսողության նվազում: Սրանք ցանցաթաղանթի հնարավոր լուրջ հիվանդության առկայության մասին վկայող նախանշաններ են:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-03-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024