Սեբորեային դերմատիտ (մաշկաբորբ) Սեբորեային դերմատիտը կամ մաշկաբորբը տարածված մաշկային հիվանդություն է, որը հիմնականում ազդում է ձեր գլխամաշկի վրա: Ատոպիկ դերմատիտ (էկզեմա) Ատոպիկ դերմատիտը կամ էկզեման հիվանդություն է, որն առաջացնում է չոր, քոր առաջացնող և բորբոքված մաշկ: Վարդագույն որքին Վարդագույն որքինը ցան է, որը հաճախ սկսվում է դեմքի, կրծքավանդակի, որովայնի կամ մեջքի ձվաձև բծի տեսքով: Քրտնախաշ (ջերմային ցան, միլիարիա) Ջերմային ցանը կամ քրտնախաշը (միլիարիա) անվտանգ, սակայն սաստիկ քոր առաջացնող մաշկային ցան է: Թարախային հիդրադենիտ (հետադարձ ակնե) Թարախային հիդրադենիտը, որը նաև հայտնի է որպես հակադարձ ակնե (պզուկ), մի վիճակ է, որը հանգեցնում է մաշկի տակ փոքր, ցավոտ գոյացությունների ձևավորման: Տարիքային բծեր (լյարդային բծեր, լենտիգո) Տարիքային բծերը մաշկային փոքր, հարթ մուգ շրջաններ են: Ներաճած եղունգներ Ներաճած եղունգը տարածված վիճակ է, երբ ոտքի եղունգի անկյունը կամ կողմը ներաճում է փափուկ հյուսվածքի՝ «մսի» մեջ: Կոշտուկներ (մազոլ) Կոշտուկները կամ մազոլները մաշկի հաստացած, պնդացած շերտեր են, որոնք զարգանում են, երբ մաշկը փորձում է պաշտպանվել շփումից կամ ճնշումից: Սև ականթոզ Սև ականթոզը (ականթոզիս նիգրիկանս) վիճակ է, որը մարմնի մեծ ծալքերում առաջացնում է մգացած, հաստացած թավշյա մաշկային հետքեր: Ռոզացեա Ռոզացեան տարածված մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է դեմքի արյունալեցում և երկարաժամկետ կարմրություն: Ակտինիկ (արևային) կերատոզ Ակտինիկ կերատոզը մաշկի վրա կոպիտ, թեփոտված բիծ է, որը զարգանում է արևի ճառագայթների տարիներ շարունակվող ազդեցությունից: Մազերի ներաճ Մազը ներաճում է մաշկի մեջ, երբ դուք կտրում եք այն, և այդ մազը սկսում է ետ աճել ձեր մաշկի տակ: Կոնտակտային դերմատիտ (մաշկաբորբ) Կոնտակտային դերմատիտը քոր առաջացնող ցան է, որն առաջանում է որևէ նյութի հետ անմիջական շփման կամ դրա նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով: Ֆուրունկուլ («չիբան») Ֆուրունկուլը կամ «չիբանը» մազապարկի և հարակից հյուսվածքների սուր վարակային բորբոքման պատճառով մաշկի վրա առաջացող ցավոտ, կարմրած և թարախով լցված բշտիկ է: Կելոիդ սպի Կիլոիդ սպին կամ պարզապես կելոիդը հաստացած և մաշկից վեր բարձրացած սպի է: Արևից ալերգիա Արևից ալերգիան լայն հասկացություն է, որը նկարագրում է մի քանի վիճակներ, որոնք հանգեցնում են մաշկի վրա քոր առաջացնող ցանի առաջացմանը՝ որպես արևի լույսի կամ ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման այլ աղբյուրների ազդեցության հետևանք: Փսորիազ Փսորիազը երկարատև ընթացքով տարածված մաշկային հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև հոդերը։ Դերմատիտ (մաշկաբորբ) Դերմատիտը ընդհանուր տերմին է, որը նկարագրում է մաշկի սովորական գրգռումը: 1(ընթացիկ էջ) 2