Գրադարան

Տոքսիկ շոկային համախտանիշ. պատճառներ

Տոքսիկ շոկային համախտանիշ. պատճառներ

Time Read 1 րոպե

Տոքսիկ շոկային համախտանիշն առավել հաճախ պատճառվում է ոսկեգույն ստաֆիլոկոկով (Staphylococcus aureus):

Համախտանիշը նաև կարող է պատճառվել ստրեպտոկոկային բակերիաների A խմբով:

Ռիսկի գործոններ

Տոքսիկ շոկային համախտանիշը կարող է ախտահարել յուրաքանչյուրին:

Ստաֆիլոկոկային բակտերիայի հետ կապված տոքսիկ շոկային համախտանիշի դեպքերի շուրջ կեսը հանդիպում է դաշտանային տարիքի կանանց, իսկ մնացածը՝ ավելի մեծ տարիքի կանանց, տղամարդկանց և երեխաների շրջանում:

Ստրեպտոկոկային ծագման տոքսիկ շոկային համախտանիշը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց շրջանում:

Տոքսիկ շոկային համախտանիշը կապված է հետևյալ իրավիճակների հետ՝

  • մաշկի կտրվածքներ կամ այրվածքներ
  • վերջերս տարած վիրահատություն
  • հակաբեղմնավորիչ սպունգների, ստոծանիների, գերներծծող տամպոնների և դաշտանային բաժակների օգտագործում
  • վիրուսային վարակներ, օրինակ՝ գրիպ կամ ջրծաղիկ։

Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2021 վերանայվել է՝ 24-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով