Տոքսիկ շոկային համախտանիշ. բուժում
30-05-2021
1 րոպե

Տոքսիկ շոկային համախտանիշը պահանջում է հիվանդանոցային բուժում:
Տոքսիկ շոկային համախտանիշի բուժման հիմնական ուղղություններն են՝
- հակաբիոտիկային բուժում և զուգահեռ վարակի աղբյուրի փնտրտուք
- արյան ճնշումը կայունացնող դեղամիջոցներ, եթե առկա է ցածր ճնշում (հիպոտենզիա)
- ներերակային ինֆուզիոն հեղուկներ, որ բուժվի ջրազրկումը
- օժադակող բուժում՝ ուղղված այլ ախտանիշների բուժմանը:
Ստաֆիլոկոկային կամ ստրեպտոկոկային բակտերիաների արտադրած թույները և ուղեկցվող հիպոտենզիան կարող են առաջացնել երիկամային անբավարարություն: Եթե երիկամային գործունեությունը կտրուկ խանգարված է, կարող է նշանակվել դիալիզ:
Վիրահատություն
Վիրահատական միջամտության անհրաժեշտություն առաջանում է, որ հեռացվեն վարակի շրջանի մեռուկացած հյուսվածքները կամ դրենավորվի վարակը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022