Գրադարան
Տոքսիկ շոկային համախտանիշ. ախտանիշներ

1 րոպե
Տոքսիկ շոկային համախտանիշը դրսևորվում է տարբեր գանգատներով և նշաններով:
Տոքսիկ շոկային համախտանիշի հնարավոր ախտանիշներից են՝
- հանկարծակի խիստ բարձր ջերմություն (40°C կամ ավելի բարձր)
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- փսխում կամ փործություն
- արևայրուքին նմանվող ցան, մասնավորապես՝ ափերին և ներբաններին
- շփոթվածություն
- մկանացավեր
- աչքերի, բերանի և ըմպանի կարմրություն
- ցնցումներ
- գլխացավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ կապ հաստատեք բժշկի հետ, եթե զարգանում են տոքսիկ շոկային համախտանիշի ախտանիշները: Սա առանձնահատուկ կարևոր է, եթե վերջերս օգտագործել եք տապոններ կամ ունեք մաշկի կամ վերքային վարակներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2021 վերանայվել է՝ 10-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: