Գրադարան

Տոքսիկ շոկային համախտանիշ. կանխարգելում

Տոքսիկ շոկային համախտանիշ. կանխարգելում

Time Read 1 րոպե

ԱՄՆ-ում և այլ երկրներում կանացի տամպոններ արտադրողներն այլևս չեն օգտագործում այնպիսի այնպիսի նյութեր կամ դիզայն, որոնք կապված էին տոքսիկ շոկային համախտանիշի հետ:

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) նաև արտադրողներից պահանջում է, որ օգտագործեն տամպոնների ներծծման ունակության ստանդարտ չափումներ և պիտակավորում:

Այս քայլերը կարող են օգնել, որ կանխարգելեք տոքսիկ շոկային համախտանիշի զարգացումը:

  • Եթե օգտագործում եք տամպոններ, ընթերցեք պիտակները և ըստ հնարավորության օգտագործեք ամենացածր ներծծման ունակությամբ տամպոններ:
  • Տամպոնները փոփոխեք հաճախակի, առնվազն ամեն 4-8 ժամը մեկ: Գիշերային քնից առաջ և առավոտյան արթնանալուց հետո տեղադրեք նոր տամպոն կամ հիգիենիկ միջադիր:
  • Հաջորդաբար օգտագործեք տամպոններ և հիգիենիկ միջադիրներ:
  • Երբեք մի՛ փորձեք առատ դաշտանային արյունահոսության ժամանակ միաժամանակ տեղադրել մեկից ավելի տամպոն:
  • Թող զարմանալի չհնչի, սակայն որոշ կանայք մոռանում դաշտանի ավարտին հեռացնել ամենավերջին տեղադրված տամպոնը, որը նույնպես կարող է տոքսիկ շոկային համախտանիշի պատճառ դառնալ («մոռացված տամպոնի» համախտանիշ):
  • Տամպոնները կամ միջադիրները փոխելուց առաջ և հետո լվացեք ձեռքերը:

Տոքսիկ շոկային համախտանիշը կարող է կրկնվել: Եթե նախկինում ունեցել եք այս վիճակը կամ լուրջ ստաֆիլոկոկային կամ ստրեպտոկոկային վարակ, մի՛ օգտագործեք տամպոններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2021 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով