Մեզի սովորական գույնը փոփոխական է:
Մեզի գույնը կախված է նրանից, թե որքան ջուր եք խմում: Հեղուկները նոսրացնում են մեզին դեղին գույն հաղորդող գունանյութերը (պիգմենտները), ուստի, որքան շատ եք խմում, այնքան ավելի մաքուր՝ թափանցիկ և անգույն է ձեր մեզը: Երբ քիչ եք խմում կամ ջրազրկված եք, հակառակը, մեզի դեղին գույնն ավելի արտահայտիչ է դառնում։
Սակայն մեզը նաև կարող է ստանալ տարբեր՝ անսովոր գույներ կամ երանգներ: Օրինակ, մեզը կարող է դառնալ՝
- կարմիր կամ վարդագույն
- կապույտ
- կանաչ
- նարնջագույն
- մուգ շագանակագույն
- պղտոր սպիտակավուն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե նկատել եք ձեր մեզի հետևյալ փոփոխությունները:
- Արյուն ձեր մեզի մեջ. սա տարածված է միզուղիների վարակների և երիկամների քարերի դեպքում: Այս խնդիրները հաճախ ուղեկցվում են ցավերով։ Անցավ արյունահոսությունը կարող է լինել ավելի լուրջ խնդրի նշան, ինչպիսին է քաղցկեղը:
- Մուգ կամ նարնջագույն մեզ․ սա կարող է հուշել այն մասին, որ ձեր լյարդը ճիշտ չի գործում, հատկապես, եթե նաև ունեք գունազրկված կղանք, դեղնավուն մաշկ ու աչքեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024