Ձեր բժիշկը, հավանաբար, կհարցնի ձեզ ձեր առողջության մասին և կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում):
Ձեզ նաև կարող են անհրաժեշտ լինել որոշ հետազոտություններ:
- Մեզի թեստ. այս թեստը ստուգում է մեզը երիկամների կամ միզուղիների հետ կապված խնդիրների հնարավոր նշանների համար: Մեզի նմուշը նաև հավանաբար կստուգվի միզուղիների վարակ առաջացնող բակտերիաների համար:
- Արյան թեստեր. որոշ արյան թեստեր չափում են նյութափոխանակության արգասիքների մակարդակը, որոնք կուտակվում են արյան մեջ, երբ երիկամները նորմալ չեն գործում: Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել ձեր արյունը լյարդի հետ կապված խնդիրների և այլ առողջական վիճակների հայտնաբերման համար, ինչպիսին է շաքարային դիաբետը:
- Գործիքային հետազոտություններ․ մեզում արյան և մեզի գույնը փոփոխող այլ վիճակների հայտնաբերման համար ձեր բժիշկը կարող է առաջարկել տարբեր, այդ թվում՝ պատկերային հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024