Skip to main content

Ախտանիշներ - Արգանդի պոլիպներ

Արգանիդ պոլիպների գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:

  • Դաշտանադադարից (մենոպաուզայից) հետո հեշտոցային արյունահոսություն
  • հեշտոցային արյունահոսություն՝ դաշտանների միջև
  • հաճախացած, անկանխատեսելի դաշտաններ, որոնց երկարությունը և առատությունը տարբերվում է
  • խիստ առատ դաշտաններ
  • անպտղություն:

Որոշ կանայք կարող են նշել միայն թեթևակի արյունահոսություն կամ արյան հետքեր, իսկ մյուսները կարող են որևէ ախտանիշ չնշել:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք բուժօգնության, եթե ունեք՝

  • հեշտոցային արյունահոսություն՝ դաշտանադադարից հետո
  • հեշտոցային արյունահոսություններ՝ դաշտանների միջև
  • անկանոն դաշտանային արյունահոսություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-08-2024
Վերջին վերանայում՝ 08-08-2024