Skip to main content

Բուժում - Արգանդի պոլիպներ

Արգանդի պոլիպի բուժումը կարող է ներառել սպասողական մոտեցում, դեղորայքային բուժում կամ վիրաբուժական հեռացում:

  • Սպասողական մոտեցում. առանց ախտանիշների փոքր պոլիպները կարող են ինքնուրույն անհետանալ: Փոքր պոլիպների բուժման կարիք չունեն այն կանայք, ովքեր չունեն արգանդի քաղցկեղի ռիսկի գործոններ:
  • Դեղորայքային բուժում. որոշակի հորմոնային դեղամիջոցները, այդ թվում՝ պրոգեստինները և գոնադոտրոպին ազատող հորմոնի ագոնիստները, կարող են նվազեցնել պոլիպի ախտանիշները: Սակայն, նման դեղամիջոցների ընդունումը սովորաբար լավագույն դեպքում ունի միայն կարճաժամկետ ազդեցություն. Դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո ախտանշանները սովորաբար կրկնվում են:
  • Վիրահատական հեռացում․ հիստերոսկոպիայի ընթացքում արգանդը ներսից զննելու համար օգտագործվող սարքի՝ հիստերոսկոպի միջոցով տեղադրված գործիքները հնարավորություն են տալիս հեռացնել պոլիպները։ Հեռացված պոլիպը, հավանաբար, կուղարկվի լաբորատոր հետազոտության:

Եթե ​​արգանդի պոլիպը պարունակում է քաղցկեղային բջիջներ, բժիշկը ձեզ հետ կխոսի լրացուցիչ հետազոտությունների և բուժման հաջորդ քայլերի մասին:

Հազվադեպ, արգանդի պոլիպները կարող են կրկնվել: Նման դեպքերը պահանջում են լրացուցիչ բուժումներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-08-2024
Վերջին վերանայում՝ 08-08-2024