Միջին աերոօտիտ կամ, ինչպես երբեմն անվանում են, «ինքնաթիռային (օդանավային) ականջ» կարող է առաջանալ մեկ կամ երկու ականջներում:
Հիմնական գանգատներից ու ախտանիշներից են՝
- ձեր ականջում չափավոր անհարմարավետություն կամ ցավ
- ձեր ականջում լցվածության կամ փակվածության զգացողություն
- թուլացած լսողություն կամ թեթևից մինչև չափավոր աստիճանի լսողության կորուստ:
Եթե ականջի բարովնասվածքը ծանր է, դուք կարող եք ունենալ՝
- ուժեղ ականջացավ
- ներականջային ճնշման բարձրացում
- չափավորից մինչև ծանր լսողության կորուստ
- ականջներում աղմուկ կամ զնգոց (տինիտուս)
- պտտական տեսակի գլխապտույտ (վերտիգո)
- ականջից արյուահոսություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե մեկ կամ զույգ ականջներում անհարմարավետությունը, լցվածության կամ փակվածության զգացումը կամ լսողության թուլացումը տևում են ավելի քան մի քանի օր կամ ունեք ծանր գանգատներ կամ ախտանիշներ, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024