Ընդհանուր նկարագրություն
Կրեատինկինազ-МВ-ն հանդիսանում է կրեատինկինազի MB իզոֆերմենտը, որը բնորոշ է սրտամկանի հյուսվածքին:
Կրեատինկինազ-MB-ի (Creatine Kinase-MB, CK-MB) CK-MB-ի մոլեկուլը կազմված է երկու տարբեր ենթամիավորներից՝ M և B: Պարունակվում է բացառապես սրտամկանում:
CK-MB-ի ակտիվության որոշումը մեծ դեր է խաղում սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հետինֆարկտային վիճակի վերհսկման մեջ՝ թույլ տալով գնահատել մեռուկացման ծավալի և վերականգնողական գործընթացների բնույթի մասին:
Հաարժեք գնահատման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել CK-MB և ընդհանուր կրեատինկինազի փոխհարաբերությունից, որի համար կարելի է օգտվել այսպես կոչված հարաբերական գործակցից (RI), որի > 2,5-3% վկայում է սրտամկանի վնասման մասին:
Սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հետագա հսկողության մեջ CK-MB-ի մակարդակների կրկնակի չափումը պետք է իրականացվի նույն մեթոդով, ցանկալի է՝ նույն լաբորատորիայում:
Հետազոտության ցուցումներ
- սրտամկանի ինֆարկտի վաղ ախտորոշում
- սրտամկանի ինֆարկտի և թոքերի ինֆարկտի կամ ստենոկարդիայի չբարդացած նոպայի միջև տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
«Կրեատինկինազ-ՄԲ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լ)
Այլընտրանքային չափման միավոր
մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)
Միավորների փոխակերպում
Մ/լ x 0,0167 = մկկատ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ՝ < 25 Մ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Կրեատինկինազ-MB-ի մակարդակի (ակտիվության) բարձրացում
- սրտամկանի ինֆարկտ (100%-ոց ճշտություն)
- սրտամկանի ինֆարկտի ընթացքի հսկողություն (ակտիվության աճ՝ նեկրոզի զարգացումից 2-4 ժամվա ընթացքում, առավելագույն ակտիվությանը հասնում է 12-24-րդ ժամերին, վերադարձ նորմալ արժեքներին՝ 3-րդ օրվանից սկսած, որի ուշացման դեպքում պետք է կասկածել նոր օջախների առաջացման վրա)
- մկանային դիստրոֆիաներ
- Ռեյնոյի համախտանիշ
- շոկ
- թունավորումներ
- սրտամկանի ախտահարմամբ ընթացող վարակներ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Creatine Kinase-MB
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CK-MB
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին