Սրտամկանի սուր ինֆարկտը ( «սրտի նոպա») զարգանում է, երբ սրտամկանի արյան հոսքը կտրուկ կրճատվում կամ արգելափակվում է։
Անոթի խցանման հիմնական պատճառը սրտի մեկ կամ մի քանի պսակային զարկերակների ներսում (լուսանցքում) ճարպերի, խոլեստերինի և այլն նյութերի կուտակումն է: Ճարպային, խոլեստերին պարունակող կուտակումները կոչվում են վահանիկներ: Վահանիկի առաջացման գործընթացը կոչվում է աթերոսկլերոզ:
Երբեմն ձևավորված վահանիկը կարող է պատռվել և առաջացնել մակարդուկ, որն արգելափակում է արյան հոսքը: Արյան հոսքի կրճատումը կարող է վնասել (իշեմիա) կամ մեռուկացնել (նեկրոզ) սրտամկանի մի մասը:
Սրտամկանի ինֆարկտը նաև հայտնի է որպես սրտի նոպա կամ սուր սրտամկանի ինֆարկտ` ընդգծելու հիվանդության սրընթաց զարգացումը:
Սրտամկանի ինֆարկտի անհետաձգելի բուժումը խիստ կարևոր է՝ փրկելու հիվանդի կյանքը:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կամ այլ մարդու մոտ զարգացել է սրտամկանի ինֆարկտ։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024