Լաբ թեստեր

Մակրոպրոլակտին

MacroPRL

Միջազգային անվանում (հապավում). Macroprolactin (MacroPRL)

Նկարագրություն

Մակրոպրոլակտինի առկայության թեստը պրոլակտինի մակարդակի համադրությունն է մինչև իմունային կոմպլեքսների պրեցիպիտացիան (ԻԿՊ) և դրանից հետո։

Սա նշանակում է, որ միկրոպրոլակտինի հայտնաբերումը պահանջում է պրոլակտինի հետազոտության կրկնակի անցկացում:

Նորմայում արյան մեջ պրոլակտինի հիմնական քանակությունը ներկայացված է պրոլակտինի մոնոմերներով: Սակայն իմունառեակտիվ պրոլակտինի մակարդակի բարձրացումը կարող է երբեմն պայմանավորված լինել այս հորմոնի կենսաբանորեն ոչ ակտիվ կոմպլեքսների բարձրացմամբ՝ մակրոպրոլակտինով, որը պրոլակտինի և իմունոգլոբուլինների միացած ձևն է:

Այս կոմպլեքսները (մակրոպրոլակտին) կարող են արյան մեջ կուտակվել և հասնել մեծ խտության, քանի որ արյան հունից ավելի դժվար են հեռանում՝ ստեղծելով պրոլակտինի արտադրության մեծացման մասին կեղծ պատկերացում։

Մակրոպրոլակտինի բարձր մակարդակի դեպքում հիպերպրոլակտինեմիայի կլինիկական ախտանիշներն ավելի հազվադեպ են դրսևորվում, քան պրոլակտինի մոնոմերների բարձր մակարդակի ժամանակ (իսկական հիպերպրոլակտինեմիա):

Մակրոպրոլակտինեմիայի պատճառները դեռ լիարժեք ուսումնասիրված չեն: Այս վիճակն ընդհանուր բնակչության շրջանում հանդիպում է հազվադեպ, մինչդեռ բժշկական հսկողության ներքո գտնվող մարդկանց շրջանում՝ շատ ավելի հազվադեպ։ Ըստ տարբեր գնահատականների, լաբորատորիաներում հիպերպրոլակտինեմիայի հայտնաբերման դեպքերի 26%-ի դեպքում պատճառը կարող է լինել մակրոպրոլակտինեմիան։

Մակրոպրոլակտինեմիայի չափաբաժինը հիպերպրոլակտինեմիայի բոլոր դեպքերի մեջ կախված է նաև լաբորատոր թեստի զգայունության աստիճանից: Նաև սա է նաև պատճառը, որ պրոլակտինի բարձրացած ցուցանիշների դեպքում տարբեր լաբորատորիաներ կարող են ներկայացնել միմյանցից զգալի կերպով տարբերվող արդյունքներ։

Ուստի, ախտորոշիչ և բուժական սխալներից զերծ մնալու համար խորհուրդ է տրվում պրոլակտինի բարձր ցուցանիշներ (> 800 մՄ/լ) ստանալիս նաև ստուգել մակրոպրոլակտինի մակարդակը։ Պրոլակտինի մինչև 800 մՄ/լ արդյունքների համար մակրոպրոլակտինի մակարդակի որոշումը կորցնում է իր ախտորոշիչ-տարբերակիչ նշանակությունը, իսկ նորմալ արդյունքների դեպքում՝ դառնում ոչ նպատակահարմար:

Իմացե՛ք ավելին պրոլակտինի (PRL) թեստի մասին:

Ցուցումներ

  • հիպերպրոլակտինեմիայի իսկական բնույթի հաստատում
  • տարբեր լաբորատորիաներում պրոլակտինի թեստի արդյունքների միջև մեծ տարբերության պատճառի հայտնաբերում

Կենսանմուշ

MacroPRL թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ առաջ:

Հետազոտությունից մեկ օր առաջ բացառել հոգեհուզական և ֆիզիկական լարվածությունները (մարզական վարժանքներ), սեռական հարաբերությունները, ալկոհոլի ընդունումը և ջերմային ազդեցությունները (շոգեբաղնիք), իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտը:

Արյունը հանձնելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է հանգստանալ 20-30 րոպե:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

մՄ/լ (միլիլ միավոր/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ x 21 = մՄ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր (Architect, Abbott)

  • տղամարդիկ՝ 72–229 մՄ/լ
  • կանայք (ոչ հղի)՝ 79–347 մՄ/լ

Պատասխանը ներկայացվում է որպես իմունային կոմպլեքսների պրեցիպիտացիայից առաջ և հետո պրոլակտնի մակարդակի համեմատություն։

  • մակրոպրոլակտինի զգալի քանակություն առկա է՝ հետ-ԻԿՊ պրոլակտինը կազմում է նախա-ԻԿՊ պրոլակտինի < 40%
  • մակրոպրոլակտինի զգալի քանակություն առկա չէ՝ հետ-ԻԿՊ պրոլակտինը կազմում է նախա-ԻԿՊ պրոլակտինի > 60%
  • մակրոպրոլակտինի զգալի քանակությունը կասկածելի է՝ հետ-ԻԿՊ պրոլակտինը կազմում է նախա-ԻԿՊ պրոլակտինի 40-60%

Արդյունքների մեկնաբանություն

Պրոլակտին-մոնոմերի մակարդակի բարձրացում

Տե՛ս պրոլակտինը:

Պրոլակտին-մոնոմերի մակարդակի նվազեցում

Տե՛ս պրոլակտինը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2019 վերանայվել է՝ 06-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: