Skip to main content

Սպերմոգրամա - Կլինիկական հետազոտություններ

Միջազգային անվանում (հապավում). Spermogram (Semen Analysis) (Sperm)

Նկարագրություն

Սպերմոգրաման սերմնահեղուկի հետազոտություն է, որի նպատակը տղամարդու պտղաբերության ունակության գնահատումն է։

Սերմնահեղուկի հետազոտությունը ներառում է քանակական, որակական և կառուցվածքային (մորֆոլոգիական) ցուցանիշներ։

Սերմնահեղուկի պտղաբերության գնահատումը առանձին վերցրած միայն մեկ ցուցանիշով ճիշտ չէ, այլ պետք է միաժամանակ հաշվի առնել բոլոր ցուցանիշները։ Նույնիսկ նույն տղամարդու մոտ տարվա ընթացքում սպերմոգրամայի ցուցանիշները կարող են զգալի փոփոխվել, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օգտվել միայն բեղմնունակ սերմնահեղուկի նորմատիվային ցուցանիշներից։ Այս նորմատիվ ցուցանիշները ստացվել են հետազոտելով առողջ բեղմնունակ տղամարդկանց պոպուլյացիայի սերմնահեղուկները (ում զուգընկերուհիները հղիացել են):

Նորմատիվային ցուցանիշներին զիջող տղամարդիկ կարող են լինել բեղմնունակ։

Նորմայից շեղված ցուցանիշներ ստանալիս խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 1-2 շաբաթ անց և ստացված արդյունքներով այցելել անդրոլոգին։

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • անպտուղ ամուսնություն (տղամարդու գործոնի հայտնաբերում)
  • տղամարդու անպտղություն (պրոստատիտ, վարիկոցելե, վարակներ, վնասվածքներ, հորմոնային խանգարումներ)
  • նախապատրաստում արհեստական բեղմնավորմանը

Կենսանմուշ

Sperm թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ սերմնահեղուկ։

Կենսանմուշի հանձնում

Եթե նույն օրը նախատեսված է հորմոնների և սպերմոգրամայի հանձնում, նախ պետք է հանձնել արյունը, հետո նոր՝ սերմնահեղուկը։

Սերմնահեղուկի հանձնման ընդհանուր կանոններին ծանոթացեք այստեղ։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Տարբեր ցուցանիշների համար՝ տարբեր միջակայքեր (տես ստորև)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Ցուցանիշներ՝ համաձայն ԱՀԿ 5-րդ խմբագրման, 2010թ․

  • սեռական վերապահում՝ 2-3 օր
  • ծավալ՝ ≥ 1,5 մլ
  • մածուցիկություն՝ մածուցիկ
  • հեղուկացման ժամանակը՝ 10-60 րոպե անց
  • մածուցիկություն՝ մինչև 2 սմ
  • գույն՝ սպիտակագորշավուն
  • հոտ՝ սպերմինի հոտ
  • թթվայնություն կամ pH՝ (7,2 - 8,0)
  • թափանցիկություն՝ անթափանց
  • լորձ՝ չի հայտնաբերվել
  • սպերմատոզոիդների ընդհանուր քանակը 1 մլ-ում՝ ≥ 20 մլն
  • սերմնահեղուկում սպերմատոզոիդների ընդհանուր քանակը՝ ≥ 40 մլն
  • շարժունակությունը՝ 50% և ավելի սպերմատոզոիդներ. ակտիվ շարժվող կամ 25% և ավել ակտիվ գծային շարժմամբ ստանալուց 1 ժամ հետո
  • % նորմոկինետիկ և հիպոկինետիկ սպերմատոզոիդներ՝ 50 % և ավել
  • % ակինետիկ սպերմատոզոիդներ՝ 25 % և պակաս
  • ձևաբանությունը՝ 50 % և ավել
  • կենսունակությունը՝ կենսունակ
  • սպերմատոգենեզի բջիջներ՝ (2-4) կամ 0,5-2,0%
  • էպիթել՝ եզակի
  • լեյկոցիտներ՝ 4-6 տեսադաշտում կամ ≤ 1 մլն/մլ
  • էրիթրոցիտներ՝ բացակայում են
  • լեցիտինային հատիկներ՝ շատ քանակությամբ
  • սոսնձում՝ բացակայում է

Արդյունքների մեկնաբանություն

Սերմնահեղուկի ցուցանիշների դասակարգում

  • նորմոզոոսպերմիա՝ նորմալ միջակայքին հավասար կամ բարձր սպերմատոզոիդների ընդհանուր թիվ (կամ խտություն) և ակտիվ շարժվող և կառուցվածքային նորմալ սպերմատոզոիդների տոկոս
  • ասպերմիա՝ սերմնահեղուկի բացակայություն (կամ հետադարձ սերմնաժայթքում)
  • ասթենոտերատոզոօսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր ինչպես ակտիվ շարժվող, այնպես էլ կառուցվածքային նորմալ սպերմատոզոիդների տոկոս
  • ասթենոզոոսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր ակտիվ շարժվող սպերմատոզոիդների տոկոս
  • ազոոսպերմիա՝ սերմնահեղուկում սպերմատոզոիդների բացակայություն
  • հեմոսպերմիա (հեմատոսպերմիա)՝ սերմնահեղուկում էրիթրոցիտների առկայություն
  • լեյկոսպերմիա (լեյկոցիտոսպերմիա, պիոսպերմիա)՝ սերմնահեղուկում լեյկոցիտների առկայություն նորմալ միջակայքից բարձր ցուցանիշներով կամ թարախամիզություն
  • օլիգոասթենոզոօսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր ակտիվ շարժվող սպերմատոզոիդների ընդհանուր քանակ (կամ խտություն) և տոկոս
  • օլիգոասթենոտերատոզոոսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր սպերմատոզոիդների ընդհանուր թիվ (կամ խտություն) և ակտիվ շարժվող և կառուցվածքային նորմալ սպերմատոզոիդների տոկոս
  • օլիգոտերատոզոօսերմիա՝ նորմալ միջակայքից ցածր սպերմատոզոիդների ընդհանուր քանակ (կամ խտություն) և կառուցվածքային նորմալ սպերմատոզոիդների տոկոս
  • օլիգոզոոսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր սպերմատոզոիդների ընդհանուր թիվ (կամ խտություն)
  • տերատոզոոսպերմիա՝ նորմալ միջակայքից ցածր կառուցվածքային նորմալ սպերմատոզոիդների տոկոս

Սպերմոգրամայում ախտաբանական փոփոխությունների պատճառներ

  • ժառանգական (բնածին) հիվանդություններ
  • թունավոր ազդեցություններ (ալկոհոլ, դեղեր, ռենտգենյան կամ ռադիացիոն ճառագայթումներ)
  • կապարի, սնդիկի միացությունների վնասակար ազդեցություններ
  • միզասեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ (պրոստատիտ, վեզիկուլիտ), օրինակ, քլամիդիային ծագման
  • վարիկոցելե
  • հորմոնային խանգարումներ (անհրաժեշտ է լրացուցիչ որոշել ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH), լյուտեինացնող հորմոնի (LH), տեստոստերոնի (TEST) և պրոլակտինի (PRL) մակարդակները)
  • սերմնազատող ծորանների անցանելիության խանգարումներ։

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023