Կծիկային ֆիլտրացիայի արագության CKD-EPI հաշվիչ
Ի՞նչ է կծիկային ֆիլտրացիայի արագությունը
Գոյություն ունի երիկամների կծիկային (գլոմերուլյար) ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ, անգլերեն՝ Glomerular Filtration Rate կամ GFR) գնահատման մի քանի բանաձև։ Ձեզ ներկայացվող հաշվիչը օգտագործում է CKD-EPI-ի բանաձևը։ Մինչև այս գործիքն օգտագործելը մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել երիկամների գործունեության գնահատման մասին որոշ հոդվածներ։
The National Kidney Foundation (NKF) and the American Society of Nephrology (ASN) Task Force 2021 խորհուրդ է տալիս օգտագործել այս հաշվիչը երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագության հաշվարկման համար:
Կծիկային ֆիլտրացիայի արագության (GFR) հաշվիչ
CKD-EPI բանաձև
Կարևոր նկատառումներ
- Արյան շիճուկի կրեատինինը կոռելացվում է կմախքային մկանուքի ընդհանուր զանգվածի հետ, ուստի ԿՖԱ-ի հաշվարկը մարմնամարզիկներին բնորոշ մկանեղ կառուցվածքով անձանց համար կարող է դառնալ ոչ լիարժեք ճշգրիտ։ Նման դեպքերում հաշվարկված ԿՖԱ-ն կարող է լինել թերգնահատված, իսկ նիհար և թույլ մկանուքով անձանց մոտ՝ գերգնահատված։
- Այս բանաձևը ճիշտ է քրոնիկ երիկամային անբավարարությամբ (ՔԵԱ) հիվանդների համար, սակայն կարող է զգալիորեն թերգնահատվել առողջ մարդկանց համար (հավանաբար այն պատճառով, որ բանաձևը մշակելիս առողջ մարդկանց հետազոտությունից բացառել են)։ Պետք չէ խիստ ուշադրություն դարձնել քիչ ցածր ցուցանիշներին։
- ՔԵԱ-ի 1-ին կամ 2-րդ փուլերը չեն կարող ախտորոշվել ելնելով միայն առանձին վերցրած ԿՖԱ-ի վրա։ Նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ գործոնները՝ մեզի քննություն, երիկամային հիվանդության առկայության մասին վկայող երիկամների կառուցվածքային փոփոխություններ, ժառանգական գործոններ և այլն։
- ԿՖԱ-ի հաշվարկման բանաձևերը մշակվել են ելնելով այն ենթադրությունից, որ կրեատինինի մակարդակը մի քանի օրվա ընթացքում մնում է հարաբերականորեն կայուն և կտրուկ փոփոխության չի ենթարկվում։
- MDRD բանաձևը երեխաների համար կիրառելի չէ. նման դեպքերում պետք է օգտագործվի Կոունահան-Բարրատի մեթոդը։
Քրոնիկ երիկամային անբավարարության փուլերը
Քրոնկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) կամ քրոնիկ երիկամային հիվանդության փուլը որոշելիս օգտագործեք (p) վերջավորությունը՝ նշելու պրոտեինուրիայի (մեզում սպիտակուցների) առկայությունը։
Փուլ | ԿՖԱ | Նկարագրություն | Բուժում |
---|---|---|---|
I | 90+ | Երիկամների նորմալ գործունեություն (սակայն մեզի քննությունը, կառուցվածքային շեղումները կամ ժառանգական գործոնները վկայում են երիկամային հիվանդության մասին)։ | Զարկերակային ճնշման չափում և հսկողություն։ |
II | 60-89 |
Երիկամների գործուներությունը թույլից չափավոր նվազած է (ԵՔԱ 2-րդ փուլը չի կարող ախտորոշվել՝ ելնելով միայն ԿՖԱ ցուցանիշից. ընդհակառակը, անհրաժեշտ է անցկացնել երիկամային հիվանդության մասին վկայող մեզի քննություն, գտնել կառուցվածքային շեղումներ կամ առանձնացնել ժառանգական գործոններ)։ |
Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IIIa | 45-59 | Երիկամային գործունեության չափավոր անկում՝ երիկամների ախտահարումը վկայող նշաններով կամ առանց դրանց | Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IIIb | 30-44 | Երիկամային գործունեության չափավոր անկում՝ երիկամների ախտահարումը վկայող նշաններով կամ առանց դրանց | Զարկերակային ճնշման և սրտանոթային ռիսկի գործոնների գնահատում և հսկողություն |
IV | 15-29 | Երիկամային գործունեության կտրուկ անկում | Նախապատրաստություն վերջային երիկամային հիվանդությանը |
V | <15 | Երիկամային գործունեության խիստ կտրուկ անկում (վերջնային փուլ) | Երիկամների փոխպատվաստում կամ դիալիզ |